Մետրոպոլիտենի գրաֆիկը կփոխվի մի քանի օր
Արխիվ 16-20Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը տեղեկացնում է.
Հարգելի՛ ուղևորներ, Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով: Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։ Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում , որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։
Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ առավոտյան աշխատանքի շտապելիս ստիպված են եղել մետրոյի կայարանում 10 րոպե սպասել:

