Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից
Արխիվ 16-20Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան կրթական հաստատությունների դռները փակ են կորոնավիրուս կոչվող համավարակի պատճառով: Մարտ ամսից կսկսած դպրոցներն ու բուհերն անցան հեռավար ուսուցման, ինչը շատերի կարծիքով` պարզապես ժամավաճառության փայլուն օրինակ է:
Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ նախարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերը առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո հավանաբար երկրորդ կիսամյակից` փետրվարից դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս:
Հայկ Գևորգյան

