Մուկուչյանը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում
Արխիվ 16-20Մեզ հասած լուրերի համաձայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին շրջանում փոքր ինչ մտահոգված և լարած է: Մեր տեղեկություններով, Մուկուչյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և վերջինիս տեղեկացրել, որ ինքը ցանկանում է դուրս գալ խաղից: Ուշագրավ է, որ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքում մեծ դեր ունի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն ապագայի հետ կապված ինչ-ինչ պլաններ է կազմել, ներկայացնելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որոնք էլ իրենց հերթին Մուկուչյանին վախեցրել են:
Հիշեցնենք, որ մինչ փաշինյանական իշխանությունը վերջիններս Մուկուչյանին համարում էին ընտրակեղծարարր, թիվ նկարող եւ նմանատիպ այլ մեղադրանքներ էին հնչեցնում: Սակայն չգիտես ինչու Փաշինյանըՙ իշխանության գալով նախընտրեց Մուկուչյանին չազատել աշխատանքից, իսկ թե ինչ պատճառներով կարծում ենք հասկանալի է:
Հայկ Գևորգյան

