Այսօր Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է

Արխիվ 16-20

Մանվել, Արցախի պատերազմի ողջ ծանրությունը քո ուսերին է եղել։ Դու պահել ես ռազմաճակատի վաթսուն տոկոսը։ Սրանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, ով գովեստի մեջ լինելով բավականին ժլատ, շռայլել է գեներալին։ Կարծես թե Սպարապետի այս խոսքերն օրենքի ուժով կամ դատական ակտերով դեռ չեն չեղարկվել։

ՆԱՏՈ-ի վեհաժողովի ժամանակ պետք էր տեսնել ադրբեջանի պաշտպանության նախարարի դեմքի գույնի փոփոխությունը, երբ Վազգեն Սարգսյանն ասաց, որ իր կողին կանգնածը Մանվել Գրիգորյանն է։ Սա հասարակական, քաղաքական գործիչ, իրավագետ Կիմ Բալայանի, որպես այդ վեհաժողովի մասնակից ականատեսի պատմածն է։

Այսօր Հայաստանն, իրավամբ, Արցախյան թնջուկի լուծման ժամանակ բանակցության սեղանին, որպես ձեռքբերում, խոսում է նաև ազատագրված, գրավյալ, տարածքների մասին։ Տարածքներ, որոնց մի մասն ազատագրվել է բացառապես Մանվել Գրիգորյանի գիտությամբ, այն դեպքում, երբ այդ օրերի գլխավոր հրամանատարն արգելել էր նոր տարածքներ ազատագրել, ընդհուպ սպառնալով գեներալին, որ կկալանավորի։

Ցանկանում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանին տևական ժամանակ միտումնավոր պահելով կալանքի տակ, ցուցաբերելով դաժան վերաբերմունք, խոշտանգելով՝ դարձրեցին անդամալույծ, անբուժելի հիվանդ։ Այսօր փաստաբանը հայրենի կառավարությունից թույլտվություն է մուրում, որպեսզի բուժումը շարունակի դրսում։ Մանվել Գրիգորյանն այլևս պատմության մեջ մտել է հազար տարի անց հայրենիք ազատագրած, ազատագրածը պահած ու սերունդներին հանձնած զորավար։ Շնորհավոր ծնունդդ, գեներալ։

Լևոն Բաղդասարյան Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում