Անդրանիկ Թևանյան.Փաշինյանը հայտարարել էր, թե 2050-ին ՀՀ բնակչությունը դարձնելու է 5 մլն, բայց ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ «մոռացել է» սահմանած նշաձողի մասին

Արխիվ 16-20

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանի՝ 2050-ին ՀՀ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հայտարարությունը տեղ չի գտել օրերս հրապարակված Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը, ձգտելով դուր գալ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներին ու փորձելով հիացական բացականչություններ կորզել իրեն լսող պողոսներից, 2019–ի օգոստոսի 5–ին թիվ «կրակեց»։ Նա հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը դարձնելու է 5 միլիոն։ 2050–ին։
Փողոցում կանգնածների ռեակցիան կանխատեսելի էր՝ ծափեր, ուռաներ, այոներ, Նի՛–կո՛լ, Նի՛–կո՛լ...

2050–ին 5 միլիոն կդառնա՞նք, թե՞ ոչ, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ նույն 2019–ին ՀՀ բնակչությունը պաշտոնապես նվազել է 6.100–ով։ 2020–ին նվազման տենդենցը պահպանվում է։

Ի դեպ, օրերս հրապարակած ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Փաշինյանը «մոռացել» է իր սահմանած նշաձողի մասին։ «Մոռացել» է, քանզի գիտի, որ պողոսները նման փաստաթուղթ չեն կարդում։ Եվ ուրեմն, կարելի է հրաժարվել «կրակելուց»։

Ռազմավարության մեջ թիվ չկա։ Ժողովրդագրության մասով կա շատ անորոշ ու համեստ ձևակերպում. «Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ՝ Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար»։

Չկա միտինգ, չկան ճոռոմ խոստումներ, չկա «կրակոց»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում