«Իրատես». «3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել»

Արխիվ 16-20

«Իրատես» թերթը գրում է. «Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը, կարելի է ասել, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ օգտագործելով հրետանային միջոցներ, տանկեր եւ այլն: «Իրատեսի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն ու ավելացնում՝ թշնամու նման պահվածքը, բնականաբար, անակնկալ չէ, ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, կանխատեսելի էր, որ ինչ-որ փուլում դիմելու էին նմանօրինակ սադրանքի։

Մանգասարյանը բացատրում է. երբ հակառակորդը նման տրամաչափի զինատեսակներ է օգտագործում, դա ինքնին լարվածության աճ է ենթադրում, իսկ իրադրությունը ցանկացած պահի կարող է ավելի սրվել։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ եթե հակառակորդը փորձի ուժի լեզվով խոսել, ապա զինված ուժերն ամեն ինչ անելու են դիրքային բարելավումներ ունենալու համար: Ենթադրում եմ, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ նման խնդիր դրված եղել է, ինչն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ի կատար է ածվել։ Բայց այստեղ պետք է մի շատ կարեւոր հանգամանք հաշվի առնել. դիրք հետ բերելը մի խնդիր է, դիրք պահելը՝ մեկ այլ:

Վերջինը, ըստ իս, շատ ավելի ծանր է, քանի որ տվյալ դիրքի պաշտպանությունը պետք է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ կազմակերպել, հակառակորդը փորձելու է հակահարձակման անցնել, ինչը, բնականաբար, դժվարություններ է առաջացնելու՝ կապված տվյալ դիրքի հաղորդակցության, մատակարարման եւ այլ հարցերի հետ։ Մեր տղաները, վստահ եմ, այս անգամ նույնպես կարողանալու են լուծել իրենց առջեւ դրված բարդ ու դժվարին բոլոր խնդիրները, նրանք դա բազմիցս ապացուցել են»,- ընգծում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում