Երգչուհի Մաշա մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում հայտնվել է կիսաեզրափակիչ փուլում
Արխիվ 16-20Մաշա Մնջոյանը մասնակցելով «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում Թինա Արենայի Chains երգի գեղեցիկ կատարմամբ հայտնվել է կիսաեզրափակիչ փուլում: iravunk.com-ը ցանկանում է հաղթնակ նախագծում և նորանոր նվաճումներ երգարվեստում:
Մերի (Մաշա) Մնջոյանը 2013 թվականի ապրիլի 3-ին դարձավ Հայաստանի ձայն է մրցույթի հաղթողը: 2000թվականից մինչև 2008 թվականը երգել է «Դեղձանիկ» մանկապատանեկական համույթում։ 2008 թվականին Մանկական Եվրատեսիլ մրցույթում, Լիմասուլում Մաշան «Իմ երգի հնչյունը» երգի խոսքերի հեղինակն ու բեկ-վոկալիստն էր։ 2007 թվականին «Բեռլինյան մարգարիտներ» միջազգային մրցույթում արժանացել է 4-րդ մրցանակին: 2012 թվականին Նոր ալիք մրցույթի կիսաեզրափակչում էր։ 2013 թվականին հաղթելով Հայաստանի ձայնը մեգանախագծում նա հնարավորություն է ստացել մասնակցելու Նոր ալիք 2013մրցույթի կիսաեզրափակչին։ Հայասատանի ձայնը մրցույթի եզրափակչում նա զուգերգ կատարեց Ռուսաստանի ձայնը նախագծի հայազգի մասնակից Արտյոմ Կաչարյանի հետ։
2013թվականի հուլիսի 23-25-ը Յուրմալայում կայացած Նոր ալիք մրցույթում նա ներկայացրել է Հայաստանը։
Ն. Զաքարյան

