Երկրի ղեկավարություն պահվածքը հարիր չէ բանակի հերոսությանը. Մարգարիտ Եսայան

Արխիվ 16-20

Շատ կարճ այս օրվա մասին

Տավուշի կողմում լարված է, մեր բանակը հերոսական եւ անպարտ է, եւ բոլորիս հայացքները ուղղված են մեր զինվորին եւ հրամանատարին, փառք ու պատիվ եւ ակնածանքս․․Մեր բանակի վերջին հաղթանակները մեր ժողովրդի հպարտությունն են։
Չկա այլ կարծիք․․
Երկրի ղեկավարություն պահվածքը հարիր չէ բանակի հերոսությանը, նայեք կառավարության նիստում վարչապետի եւ պաշտպանության նախարարի երկխոսությունը։
Բանակը կայացած կառույց է, եւ բանակը մեր երկրի սահմանները եւ անվտանգությունը կպահպանի, որքան էլ ոմանք դա չեն ուզում...
Ի վերջո, ինչ-որ մեկը գրել էր, թե երեխաներին պետք չէ անդրադառնալ եւ խառնել էս ամեն ինչին... Վայ, չէք էլ պատկերացնի, թե ինչ կարգի համամիտ եմ, նայեք ցայսօր իմ բոլոր հարցազրույցները եւ գրառումները, իսկ էդ պուպուշիկները թող բարի լինեն նայեն նաեւ մի քիչ ետ եւ կտեսնեն, թե ով, երբ, ինչի համար եւ ոնց է շահարկել ու շահարկում ոչ միայն այլոց այլեւ՝ իր իսկ երեխանրին...
Հեռու չգնաք, նայեք ձեր սրտի վարչապետին։
Լավամարդ չփորձեք լինել, չփորձեք, չփորձեք խրատ տալ, խրատ տայիք ոմանց երկու տարի առաջ, երբ դագաղների եւ սեւ ժապավենների «հեղափոխությունն» էր մոլեգնում... Հիմա, սուս մնացեք․․ Էդ տեսակներիդ անվերջ գունափոխությունն այլեւս տեսանելի է, բոլորիդ հատիկ-հատիկ ճանաչում եմ․․․ 
Հ․Գ․ Այսօր նաեւ ֆեյքգործարանում էր հարձակումների օր, իհարկե, ֆեյքերին զուգահեռ կային նաեւ իրական մարդիկ, որ հարձակվել էին իմ էջի վրա... Դե, ֆեյքերի մասով ամեն ինչ հասկանալի է, հրամանը տրվել է, գործ է, անում են... Ասել են Մարգարիտի վրա հարձակվեք, հարձակվել են... Չեմ խոսում անգրագետ, ծիծաղելի եւ բառացիորեն նույն տեքստերի մասին... Իմաստ չկա անդրադառնալ անիմաստին...

Ինչ վերաբերում է իրական անձանց՝ նայեցի էջերը, հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մոլի կողմնակիցներ, նախկին աբիժնիկներ, ԼԳՏՊ-ի նկարներով ինչ-որ անսեռ էակներ, որոշ մանկավարժներ, որոնց տեսել եմ նախկին իշխանությունների օրոք, իրենց տնօրենների եւ ղեկավարների ուսի վրայի փոշին թափ տալիս եւ ծալապատիկ կքանստած, կային նաեւ նախկին ընդդիմադիրներ, որ այսօր քծնում են Նիկոլիզմին, որ մի փայ էլ իրենց հասնի, մի պաշտոն, մի գործ, բայց դե, տղերքը վաղուց «սպիսատ» են եղել։ Մի խոսքով, հարգելի իրականներ եւ ֆեյքեր, իզուր ճիգ մի գործադրեք, ես բոլորիդ հականե-հանվանե ճանաչում եմ եւ մեկ խորհուրդ ունեմ՝ ապրեք, գնացեք եւ ապրեք ձեր կյանքը, մեղք եք, ապրեք Աստծու տված ձեր օրը անձամբ ձեզ համար, ոչ հանուն Նիկոլի ապրեք, եւ ոչ էլ ընդդեմ Մարգարիտի․․․․․
Ես ձեր կարիքը չունեմ, պարզապես մեղք եք, ապրեք ձեր կյանքը, որն այնքան կարճ է...

Սիրով՝ Մարգարիտ Եսայան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում