Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով.

Արխիվ 16-20

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

 

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Ղարաբաղյան  հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:  Euronews-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ: Այժմ մենք տեսնում ենք, որ  իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված:  Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է:

«Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»,-ասել է նա:

Արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից:

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին: Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները լինեն բանտում:

«Մեզ համար շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարեւոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, եւ ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումերին՝ վարչապետը նշել է, որ կարողացել են տնտեսական մեծ փոփոխություններ կատարել, տնտեսության բոլոր խաղացողների համար ստեղծել բարձր մակարդակի դաշտ:

«Հուսով ենք, որ Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ կդարձնենք օտարերկրյա ներդրումների համար: Մենք ավելի ուժեղ ժողովրդավարություն կստեղծենք, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ, թե առանց»,-հավելել է նա:

Ալիեւի հայտարարությունը գիտաֆանտաստիկ ժանրից է

Ալիեւի հայտարարությունը գիտաֆանտաստիկ ժանրից է

Վերջերս Իլհամ Ալիեւը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության հարցում Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել: Ավելին` նա ասել է նաեւ, որ Ադրբեջանի ներդրման շնորհիվ է, որ Հայաստանում տապալվել է ՀՀ երրորդ նախագահի քաղաքական ռեժիմը եւ մեկուսացման քաղաքականությունը, որը վարում են Հայաստանի նկատմամբ` արդարացնում է իրեն:

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար ԳԱԲՐԻԵԼ ԲԱԼԱՅԱՆԸ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, փաստեց, որ Ալիեւի հայտարարություններին պետք չէ հետեւել, քանի որ այն գիտաֆանտաստիկ ժանրից արվող հերթական հայտարարություններից է, որն իրականություն հետ որեւէ առնչություն չի կարող ունենալ. «Ալիեւի կողմից մենք տեսել ենք ավելի ֆանտաստիկ հայտարարություններ, դրանք ամբողջ աշխարհում համարվում են իրականությունից կտրված: Անիմաստ է նրա որեւէ հայտարարություն մեկնաբանել, քանի որ դրանք շատ հեռու են իրականությունից: Եթե հետեւենք Ալիեւի նախկինում արված հայտարարություններին, ապա կտեսնեք, որ այս մեկն ավելի համեստ է դրանց շարքում»,-նշեց պաշտպանության փոխնախարարը:

Ադրբեջանը կրակ է բացել Ճամբարակի ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել Ճամբարակի ուղղությամբ

Այսօր՝ հուլիսի 13-ի գիշերը, Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը հանգիստ է։

«Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները կրկին դիմել են սադրիչ գործողությունների

 

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները կրկին դիմել են սադրիչ գործողությունների. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Հեղինակ՝ Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:

Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։

Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»:

Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել

Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել

Անամոթ զրպարտություն է, թե մենք եկեղեցու, Մայր Աթոռի դեմ ենք դուրս եկել: Այս մասին այսօր վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեցին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: 

Նախաձեռնության անդամները զրպարտություն են համարում նաև այն, որ Տ.  Զաքարիա ծայրագույն վարդապետը և Գևորգ սրբազան Սարոյանն իրենց աղանդավորներ են անվանել:

Եկեղեցու բակում ավելի ուշ բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև. Գևորգ սրբազան Սարոյանը, Տեր Ասողիկ քահանան և մի շարք այլ հոգևորականներ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին հորդորեցին լքել եկեղեցու տարածքը: 

Գևորգ սրբազան Սարոյանը հայտարարեց. «Թուրքե՛ր, կմտնեք այստեղ, կկոտորենք, կորե՛ք ստեղից»։

Ավելի ուշ հայտնել էինք, որ միջադեպի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել  նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ 

«Հակաեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից»

«Հակաեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից»

Մինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հպարտորեն նշում է, որ «Կյանքի խոսքից» է, եւ այն մնում է անարձագանք հանրության լայն շրջանակների կողմից, իրադարձությունները թեժանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր առավոտյան հակաեկեղեցական հայտնի շարժման անդամները կրկին փորձել են խաթարել համայն հայության հոգեւոր կենտրոնիՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրն ու աղոթական միջավայրըիմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով ու սադրիչ գործողություններով: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին «Իրավունքի» հետ զրույցում «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ նախ շեշտեց, որ մենք ոչ մի բանով աղանդների դեմ չենք պայքարում:

- Չենք պայքարում աղանդների դեմ, չենք վերահսկում, նույնիսկ կառավարությանը կից կառույց կա, որը ոչ մի իրավունքներ ու լիազորություններ չունի , ինչի՞ մասին է խոսքը: Կրոնական կառույցը Հայաստանում պետություն է պետության մեջ: Մենք այսօր խոսում ենք Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի մասին, իսկ  ինչ վերաբերում է աղանդներին ոչ ոք ձայն չի հանում: Եվ սա վտանգ է ամբողջ ազգի, ազգային անվտանգության, հասարակական անվտանգության համար: Վաղը ընդանրապես ոչ ոք չի կարողանալու մտնել մեր պատմական եկեղեցի, որովհետեւ այնտեղ կարող են ներխուժել ցանկացած խարիզմատիկ եկեղեցու անդամներ:

- Պարոն Ամարյան, ինչպե՞ս եք վերաբերում իրավապահների գործողություններին, որովհետեւ նրանք ակնհայտ չեզոք դիրք են գրավել: Իսկ իշխանության ներկայացուցիչները սա բացատրում են նրանով, թե եկեղեցին պետությունից անջատ է:  

- Ինչպե՞ս կարող է պետությունը չխառնվել այս գործի մեջ, երբ եկեղեցու հետեւորդները նույն ՀՀ քաղաքացիներն են եւ մարդու իրավունքները նաեւ այս քաղաքացիներին է վերաբերում: Հակաեկեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից, այլ ոչ թե Վեհափառի հետեւից են ընկել: Եթե անգամ բոլորն էլ ուզեն, չեն կարող ստիպել Վեհափառին հրաժարական տալ, իրավունք չունեն: Այնպես որ, այստեղ կա մեկ նպատակ` շեղելու, որ այսօր ուշադրություն չդարձվի աղանդների գործունեությանը: Բայց երբ ավելի շատ աղանդավորներ կնստեն բարձր պաշտոնների, այդ ժամանակ արդեն ուշ կլինի ինչ-որ բան անել: Հիմա սա արդեն ժողովրդի խնդիրն է` հանդուրժե՞լ, թե՞ չհանդուրժել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

«ԵԹԵ «ՍՈՐՈՍԸ» ՄՏԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿ, ԱՐՑԱԽ, ՄԵՐ ՀԵՐՆ ԱՆԻԾՎԵՑ»

 «ԵԹԵ «ՍՈՐՈՍԸ» ՄՏԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿ, ԱՐՑԱԽ, ՄԵՐ ՀԵՐՆ ԱՆԻԾՎԵՑ»

«Հիմա էլ ձեռք է բարձրացվում մեր հավատի վրա: Ես գիտեմ, թե որտեղից են սնվում: Մենք եվրոպական ստանդարտներին նմանվելու համար ազատություն տվեցինք այն բոլոր մարդկանց, որոնք կարող են նաեւ ունենալ ուրիշ մոտեցում դեպի հավատը: Բայց սա չպետք է  վերաբերի սատանիստներին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ շեշտեց, որ ընդդեմ եկեղեցու շարժումն ուղղորդվում է բոլոր այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը: Գ. Եղիազարյանը նաեւ ուշագրավ հայտարարություն արեց` նշելով, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ բան կիմանանք «Սորոսի» ֆինանսավորման մասին. «Ոչ մի բան պատահական չի լինում, եթե «Սորոսը» մտել է եկեղեցու բակ, Արցախ, մեր հերն անիծվեց: Եթե «Սորոսը» մտել է Էջմիածին եւ ուզում է դիրքեր գրավել, մեր հարցը լուծված է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հայաստանի ամենավտանգավոր աղանդը «Կյանքի խոսք»–ն է

Հայաստանի ամենավտանգավոր աղանդը «Կյանքի խոսք»–ն է. (տեսանյութ)

Ամենավտանգավոր աղանդը Հայաստանում ես համարում եմ «Կյանքի խոսք»-ը՝ իրենց ագրեսիվությամբ, իրենց քարոզչական տեխնոլոգիաների կիրառման միջոցներով։ Այս մասին այսօր ասուլիսին ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Ես խորհուրդ չեմ տա անպատրաստ մարդկանց գնալ ու մասնակցել նրանց հավաքներին՝ թեկուզ հետաքրքրության համար։ Սկսած էկրանի կապույտ ֆոնից, էկրանի վրա գրած պարզ նախադասություններից, տեսա և ձայնա էֆեկտներից. ժամանակակից բոլոր միջոցները կիրառվում են մարդկանց գիտակցության և ենթագիտակցության վրա ներգործելու համար»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երգչախումբը «փառաբանություն» է հնչեցնում՝ 4-5 երգ է երգում, որոնք ոչ մի կապ չունեն երաժշտարվեստի հետ։ «Երգերի միջև դադարների ժամանակ երգչախումբը ինչ-որ բան է շշնջում, որը և լսում ես, և չես լսում, դա ևս ազդեցության միջոց է»,- ասաց նա։

«Եվ կապույտ ֆոնը, քարոզները, երաժշտությունը, տեխնիկան։ «Կյանքի խոսք»-ն ունի լայն ցանց մարդկանց ներգրավելու, աշխատում են Հայաստանում հարուստ ընտանիքների վրա, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, թեպետ շատերն արդեն սկսել են հիասթափվել իրենց քարոզած «բարօրության ավետարանից», քանի որ ֆինանսական լուրջ առաջընթաց չեն տեսնում»,- ասաց նա՝ կրկնելով, որ ամենավտանգավորը՝ իր լայն ֆինանսական հնարավորություններով և ազդեցիկ մարդիկ իրենց շարքում ունենալով այդ «ագրեսիվ կառույցն է»։

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Պայթող  ռումբի տպավորություն էր թողել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի «քամինգ-աութը»` հրապարակային խոստովանությունը, որ ինքը պատկանում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը: Իսկ այդ կազմակերպությունը, ինչպես հայտնի է, կիրառում է «սիրո եւ համերաշխության» ամենաանհանդուրժողական եւ մոլեռանդ պրակտիկան: Ուստի սպասելի է, որ վարչապետի աշխատակազմը լցվելու են «Կյանքի խոսքի» հետեւորդներով:

ՔԱՅՔԱՅԻՉ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐԸ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայ ընթերցողն անշուշտ սովոր է «աղանդ» բառին, սակայն դա ավելի շուտ աստվածաբանական, քան քաղաքական կամ իրավական կատեգորիա է: Առավել բնութագրական է «քայքայիչ պաշտամունք» եզրույթը, որը բնորոշում է տոտալիտար կրոնական խմբերին, ուր անհատի նկատմամբ վերահսկողության մակարդակը գրեթե բացարձակ է, եւ անհատի համար կրոնական նպատակները գերիշխում են ամեն ինչի նկատմամբ: Եվ քանի որ նույն` խարիզմատ ուղղվածության կրոնական խմբավորումների կենտրոնատեղիները գտնվում են Հայաստանից դուրս, ապա ստացվում է, որ արտաքին հրահանգավորումով այդ կառույցների մոլեռանդ հետեւորդները իրականացնում են միանգամից համակարգված գործողություններ: Սակայն վերադառնանք Գեւորգ Աճեմյանին: Մեզանում շատ են սիրում վկայակոչել «եվրոպական լավագույն փորձը»: Սակայն այդ նույն  Եվրոպայում պետական պաշտոնյաներին, ովքեր պատկանում են կրոնական փոքրամասնությանը, ուղղակիորեն արգելված է դրա մասին բարձրաձայնել, քանզի դա դիտարկվում է որպես պետական լծակների կիրառում կրոնական նպատակներով: Այն­պես որ, Գե­ւորգ Աճե­մյա­նի «ազատ եւ հպարտ» հայ­տա­րա­րու­թյու­նը ոչ մի առն­չու­թյուն չու­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ իրա­վա­կան պե­տու­թյան ար­ժեք­նե­րի հետ: Նա պետք է ոչ մի­այն լռեր, այլ աշ­խա­տան­քում կրո­նա­կից­նե­րին առա­վե­լու­թյուն տա­լու փաս­տի հայտ­նա­բեր­ման դեպ­քում պետք է են­թարկ­վեր պա­տաս­խա­նատ­վու­թյան: Բայց մե­զա­նում իրո­ղու­թյուն­ներն այլ են: Կրո­նա­կան մո­լե­ռանդ խմբա­վո­րում­ներն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել են հե­ղա­փո­խու­թյան բո­լոր փու­լե­րին, իսկ հի­մա էլ տե­ղա­վոր­վում են իշ­խա­նու­թյան մեջ: Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ նույ­նիսկ «Կյան­քի խոս­քին» կամ էլ «Ռե­մա» եկե­ղե­ցուն ան­դա­մագր­վե­լը ոչ պաշ­տո­նա­պես դիտ­վում է պաշ­տո­նի նշա­նակ­ման նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը: Մինչ­դեռ ե՛ւ նշյալ կրո­նա­կան կա­ռույց­նե­րի, ե՛ւ առ­հա­սա­րակ բո­լոր կրո­նա­կան մի­ա­վո­րում­նե­րի կա­նո­նադ­րու­թյու­նով քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը, որ­պես այդ­պի­սին, նա­խա­տես­ված չէ: Այ­սինքն` այդ ամե­նը հա­կա­օ­րի­նա­կան եւ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է: Ի դեպ, մենք ար­դեն առիթ ու­նե­ցել ենք մեր` «Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան թավ­շյա տե­ռո­րը» հոդ­վա­ծում («Իրա­վունք» թիվ 46) անդ­րա­դառ­նալ կոնկ­րետ կրո­նա­կան կա­ռույց­նե­րի օգ­տա­գործ­մա­նը հե­ղա­փո­խա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րում: Մաս­նա­վո­րա­պես` «Կեն­դա­նի հա­վատ­քի եկե­ղե­ցի» կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը լայ­նո­րեն գո­վազ­դում էր ցույ­ցե­րի ժա­մա­նակ երե­խա­նե­րից կեն­դա­նի պատ կազ­մե­լը, իսկ նույն կազ­մա­կեր­պու­թյան հի­ման վրա էլ ձե­ւա­վոր­վել էին այն «պատ­ժիչ ջո­կատ­նե­րը», որոնք իրա­կա­նաց­նում էին թավ­շյա տե­ռոր` ընդ­դեմ ՀՀԿ խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի եւ աշա­կերտ­նե­րին դա­սա­ժա­մին ցույ­ցե­րի բաց չթող­նող ու­սու­ցիչ­նե­րի: Այդ «զոն­դեր­կո­ման­դի» գլխա­վոր դե­րա­կա­տար­նե­րից մե­կը` Նա­ի­րա Գրի­գո­րյա­նը, հի­շա­տակ­ված կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան նախ­կին մամ­լո խոս­նակն է: Այդ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան հո­վիվ Արամ Ասատ­րյանն էլ միշտ աչ­քի է ըն­կել իր հո­տին ուղղ­ված քա­ղա­քա­կան կո­չե­րով, եւ ան­գամ թուղ­թու­գիր հի­շեց­նող անեծք­նե­րով, մաս­նա­վո­րա­պես Սերժ Սարգ­սյա­նի հաս­ցե­ին: Ահա ապ­րի­լի 25-յան «սի­րո եւ հա­մե­րաշ­խու­թյան» նրա նմուշ­նե­րից մե­կը` նա մաս­նա­վո­րա­պես հոր­դո­րում է Հի­սուս Քրիս­տո­սի անու­նով. «Ջախ­ջա­խել հին օձի գլու­խը: Թույլ չտանք այս նոր ծնված Հա­յաս­տա­նի վրա դի­վա­կան ամ­պեր կու­տակ­վեն»:

 

«ԵԼ­ՔԸ» ԵՎ ԿԱ­ԹՈ­ՂԻ­ԿՈ­ՍԱ­ԿԱՆ ԳԱ­ՀԸ ՏԱ­ՊԱ­ԼԵ­ԼՈՒ ՓՈՐ­ՁԸ

Դեռ ապ­րիլ ամ­սին Ղե­ւոնդ վար­դա­պետ Հով­հան­նի­սյա­նը ու­շագ­րավ ու­սում­նա­սի­րու­թյուն է կա­տա­րել «Ելք» դա­շին­քի վե­րա­բե­րյալ: Նա ներ­կա­յաց­րել էր բա­զում զու­գա­դի­պու­թյուն­ներ աստ­վա­ծաշն­չյան «Ելք» գրքի եւ «Ելք» դա­շին­քի գոր­ծու­նե­ու­թյան մի­ջեւ, սկսած ան­գամ այդ դա­շին­քի հիմ­նադր­ման օր­վա­նից: Ի դեպ, հե­տաքրք­րա­կան է, որ դա­շին­քի անու­նը ռու­սե­րեն հա­ճախ թարգ­ման­վում է ոչ թե «Վի­խոդ», այլ «Իս­խոդ», ին­չը ռուս պատ­գա­մա­վոր­նե­րին կա­տա­կի առիթ էր տա­լիս, թե «Ել­քի» իրենց գոր­ծըն­կեր­նե­րը ինչ առն­չու­թյուն ու­նեն Մով­սես Մար­գա­րեի հետ: Դե, իսկ այն, որ տար­բեր խա­րիզ­մատ խմբե­րը հե­ղա­փո­խու­թյան ըն­թաց­քում տի­րա­ժա­վո­րում էին ցնդա­բա­նա­կան տե­սա­նյու­թեր, ուր Նի­կոլ Փա­շի­նյա­նին վե­րագր­վում էր մար­գա­րե­ա­կան, աստ­վա­ծա­յին առա­քե­լու­թյուն, դա ինք­նին խո­սուն իրո­ղու­թյուն է: Դե իսկ, եթե հի­շենք, թե ինչ­պես խա­րիզ­մատ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը հրա­հան­գա­վո­րում էին իրենց հե­տե­ւորդ­նե­րին վճռա­կան պա­հե­րին ըն­տա­նյոք հան­դերձ գալ ցույ­ցե­րի եւ հան­րա­հա­վաք­նե­րի, ին­չը մի­ան­գա­մից դրանք ավե­լաց­նում էր 100 հա­զար մաս­նակ­ցով, ապա ամեն ինչ պարզ է դառ­նում: Իսկ հի­մա մեկ այլ շո­կա­յին երե­ւույ­թի մա­սին` «Նոր Հա­յաս­տան, նոր Հայ­րա­պետ» շարժ­ման կող­մից Էջ­մի­ած­նում Վե­հա­րա­նի զավթ­ման: Օրեր շա­րու­նակ ոս­տի­կա­նու­թյան կա­տա­րյալ ան­գոր­ծու­թյու­նը դժվար է դի­տար­կել այլ կերպ, քան իշ­խա­նու­թյան առն­վազն թողտ­վու­թյուն: Եվ երբ վար­կա­նի­շի կորս­տի եր­կյու­ղով կա­թո­ղի­կոս փո­խե­լու այդ էքս­պե­րի­մեն­տը դա­դա­րեց­վեց, այդ շարժ­ման քա­ղա­քա­ցի­ա­կան առաջ­նորդ Կա­րեն Պետ­րո­սյա­նը նշա­նակ­վեց Հա­յաս­տա­նի տնտե­սա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նի Գյում­րու մաս­նա­ճյու­ղի ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տար: Վա­ղուց­վա­նից իր մո­լե­ռան­դու­թյամբ հայտ­նի Կա­րեն Պետ­րո­սյա­նը, լի­նե­լով թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ակ­տիվ մաս­նա­կից, ակն­կա­լում էր Շի­րա­կի մարզ­պե­տի պաշ­տո­նը, եւ ահա դրա փո­խա­րեն, ինչ­պես նա­եւ ի հա­տու­ցումն հա­կա­ե­կե­ղե­ցա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ընդ­հատ­ման, նա, ի վեր­ջո, որո­շա­կի պաշ­տոն ստա­ցավ: Այն  էլ` կրթու­թյան ոլոր­տում: Հա­վա­նա­բար, նոր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը նպա­տա­կա­հար­մար գտավ, որ­պես­զի նա իր կրո­նա­կան մո­տե­ցում­նե­րը տա­րա­ծի ու­սա­նո­ղու­թյան շրջա­նում: Իսկ ընդ­հան­րա­պես, ե՛ւ լրատ­վա­կան կայ­քե­րում, ե՛ւ սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում մատն­վում է «Կյան­քի խոս­քի» եւ «Ռե­մա» եկե­ղե­ցու ստվե­րա­յին մաս­նակ­ցու­թյու­նը կա­թո­ղի­կո­սին գա­հըն­կեց անե­լու փոր­ձե­րին: Իսկ ին­չու որո­շել են թի­րա­խա­վո­րել հենց կա­թո­ղի­կո­սին` դրա բա­ցատ­րու­թյու­նը կա­րե­լի է գտնել հա­յոց լեզ­վում: Կա­թո­ղի­կո­սի ու­նե­ցա­ծը գահ է, այ­սինքն` ինք­նիշ­խան մի ինս­տի­տուտ, մինչ­դեռ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը կոչ­վում են նա­խա­գահ, այ­սինքն` մին­չեւ գա­հը կանգ­նած­ներ, ին­չը են­թադ­րում է, որ գո­յու­թյուն ու­նի երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին չցու­ցադր­վող գլո­բալ գահ... Այ­սինքն, կա­րե­լի է ասել, որ իրա­կա­նաց­վում էր հան­դուգն փոր­ձա­րա­րու­թյուն, թե ար­դյոք գու­նա­վոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով հնա­րա­վոր կլի­նի փո­խել գա­հի վրա նստած մար­դուն, տվյալ դեպ­քում` Գա­րե­գին Բ-ին: Ինչ վե­րա­բե­րում է շարժ­մա­նը, ապա մեր այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր են­թադ­րում են, որ շար­ժու­մը կբե­րի կրո­նա­կան ազա­տու­թյան առա­վել բարձր աս­տի­ճան, չա­րա­չար սխալ­վում են: Ընդ­հա­կա­ռա­կը, այդ շարժ­մա­նը բնո­րոշ է կրո­նա­կան մո­լա­գա­րու­թյուն, կամ, ինչ­պես կա­սեր ռու­սը` «մռա­կա­բե­սու­թյուն»: Իսկ մո­լե­ռանդ երի­տա­սարդ­նե­րի սերն­դի բու­ծու­մը բա­վա­կա­նին ու­շագ­րավ պատ­մու­թյուն ու­նի: Երբ պե­տա­կա­նո­րեն որո­շում  էր ըն­դուն­վել դպրոց­նե­րում ու­սու­ցա­նել Հայ եկե­ղե­ցու պատ­մու­թյուն, դա ներդր­վել էր շատ շտա­պո­ղա­բար` չսպա­սե­լով հա­մա­պա­տաս­խան ու­սու­ցիչ­նե­րի նա­խա­պատ­րաստ­մա­նը: Եվ եթե այլ ու­սու­ցիչ­նե­րի մի կերպ հա­մո­զում էին հա­մա­տե­ղու­թյան կար­գով դա­սա­վան­դել նա­եւ այդ առար­կան, ապա «Կյան­քի խոս­քի» աստ­վա­ծաշն­չյան դպրո­ցի շրջա­նա­վարտ­նե­րը մե­ծա­գույն պատ­րաս­տա­կա­մու­թյամբ դառ­նում էին Եկե­ղե­ցու պատ­մու­թյան ու­սու­ցիչ: Եվ հենց այդ կադ­րե­րը դպրոց­նե­րում բու­ծե­ցին կրո­նա­կան մո­լե­ռանդ­նե­րի շերտ` պա­տա­նի­նե­րի, ով­քեր ձե­ւով թե­եւ իրենք իրենց հա­մա­րում էին առա­քե­լա­կան, սա­կայն ոտուգլ­խով աղան­դա­վո­րա­կան հո­գե­բա­նու­թյան եւ մտա­ծո­ղու­թյան կրող­ներ են դար­ձել: Եվ հի­մա նրանք գրո­հում են Մայր աթո­ռի մա­տույց­նե­րը` ձգտե­լով գա­հին նստաց­նել այն­պի­սի հայ­րա­պե­տի, որը կբա­վա­րա­րի ինչ­պես թավ­շակ­րոն իշ­խա­նու­թյուն­նե­րին, այն­պես էլ` գլո­բա­լիս­տա­կան որո­շա­կի շրջա­նակ­նե­րին: Հե­տաքր­քիր բան է ստաց­վում` նոր իշ­խա­նու­թյու­նը գրե­թե հա­մա­տա­րած բաղ­կա­ցած է արեւմ­տյան գլո­բա­լիս­տա­կան բու­հե­րի շրջա­նա­վարտ­նե­րից, որոն­ցից շա­տե­րը նստած են արեւմ­տյան գրանտ­նե­րի վրա, եւ հի­մա էլ աս­տի­ճա­նա­բար պարզ­վում է, որ նրանք մաս են կազ­մում գլո­բա­լիս­տա­կան քայ­քա­յիչ կրո­նա­կան պաշ­տա­մունք­նե­րի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

«Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին

«Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին

Վերջին օրերին համացանցում ամենաշատ քննարկվող քաղաքական գործիչներից մեկը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո զերծ չի մնացել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին վիրավորելուց:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է համացանցում քննարկվում է վերոնշյալ քաղաքական գործչի՝ «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ լինելու փաստը: Կառավարության անդամն էլ իր հերթին ոչ միայն չի թաքցնում այդ փաստը, այլ նաև հայտարարում է, որ այդ եկեղեցին ճշմարտադավան է և նշում, որ հարկ եղած դեպքում live կանի ու ավելի մանրամասն կխոսի:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի մասով նրա կարծիքին, ապա նա մայիսին իր էջում կիսվել է վերջինիս հոդվածով և հայտարարել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քոռ է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև քաղաքական հեռատեսությամբ՝ առաջացնելով նրա կողմնակիցների զայրույթը:

ՊՆ-ն սկսել է ուսումնասիրել զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը

ՊՆ-ն սկսել է ուսումնասիրել զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը

Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է նախկինում ինչ-ինչ պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Որքանով նա տեղյակ է եւ այդ մասին ասաց լրագրողներին, ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները: «Խոսքը բոլոր տարկետումների մասին է՝ անկախ նրանից`պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ», - ասաց Գեղամ Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ դժվարանալով խոսել արդյունքների մասին:

Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար։

Ասուլիսի ժամանակ Գեղամ Հարությունյանը խոսեց նաեւ ընթացող զորակոչին ու դրա ընթացքում արձանագրված խնդիրներին։ «Նախարարությունն ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից ու նրանց ծնողներից 80 դիմում-բողոք է ստացել, որից 70-ը` առողջական խնդիրների ու բժշկական եզրակացությունների վերաբերյալ», - ասաց նա:

Այս ոլորտում, նրա խոսքով, հիմնական խնդիրն առողջության պահպանման առաջնային օղակներում է, որտեղ հետազոտությունների պատշաճ մակարդակի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում արդեն հետագա հետազոտությունների ընթացքում։ «Լինում են դեպքեր, երբ զորակոչիկը միայն հավաքակայանում է տեղեկանում, որ առողջական այս կամ այն խնդիրն ունի»,- ասաց Հարությունյանը։

 

Հեղափոխության թանգարանում տեղադրեք դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները. Վահրամ Սահակյան

Հեղափոխության թանգարանում տեղադրեք դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները. Վահրամ Սահակյան

«Ես կարծում եմ, որ նման նվիրական գաղափարը պետք էր հղանալ և իրագործել ոչ թե 2 օր առաջ, այլ նվազագույնը հեղափոխությունից 20 րոպե հետո։ Եվ ինչո՞ւ դրա համար պետք է ինչ-որ մի բաժին ստեղծել պատմության թանգարանում։ Թավշյա հեղափոխության մասունքները չեն կարող տեղավորվել մեկ բաժնում և իմ խորին համոզմամբ դրա համար նախարարն ուղղակի պետք է Ազգային պատկերասրահի շենքը հատկացնի հեղափոխության թանգարանին։ Եվ դա պիտի լինի հեղափոխության թանգարանի հիմնական մասնաշենքը, մնացած մասնաճյուղեր կարող են համարվել Էրեբունիի թանգարանը, հենց նույն պատմության թանգարանը, ՆՓԱԿ-ը և էլի դրանց նման անիմաստ շինություններ։

Իհարկե, շենքը պետք է ենթարկել կաղապարային փոփոխությունների։ Առաջին հերթին պետք է քանդել երգող շատրվանները և այնտեղ կառուցել ապակե բրգաձև շինություն (ինչպիսին որ կա Լուվրի բակում), որ այնտեղից մարդիկ հազարներով լցվեն ներս։ Եվ ի՞նչ առավելություններ ունի Լուվրը, ասենք այնտեղ կա ինչ-որ հնացած Ջոկոնդա, իսկ մեր Հեղափոխության թանգարանում կարող է լինել այն ռագատկան, ինչով պուճուր ժամանակ խաղացել է մեր հաղափոխության առաջնորդը, չէ՞ որ նա էլ մանուկ է եղել, սիրել սղալ, դահուկներ քշել։ Մի խոսքով, այդ թանգարանը պետք է լինի մեծ ու լուսավոր, այնտեղ պետք է լինեն հատուկ սենյակներ, ասենք սենյակ, որտեղ հավաքված են լավագույն ԴՈՒԽՈՎ գլխարկները… սենյակ, որտեղ ապակե ցուցասրահների մեջ լցված է հեղափոխության ժամանակ դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները… սենյակ, որտեղից կբուրի «Հեղափոխության ժամանակների ազգի կողմից արձակած քրտինքի հոտը»։ Պետք է ի ցույց հանել ամեն ինչ, ասենք ցուցասրահ-գարաժ, որտեղ ցուցադրված են ամենաակտիվ ազդանշան արձակած ավտոմեքենաները, ընդ որում՝ վարորդների մոմե արձաններով։ Եվ իհարկե, բազմաթիվ մասունքներ, այն ժամանակ դեռ պայքարող վարչապետի վիրակապը, փոխվարչապետի սանրը, կրթության նախարարի ամենօրյա շամպունը և այլն։ Բայց այս ամենը պետք չէ արգելափակել կարմիր ժապավենով, պետք է թողնել ազատ, որ ժողովուրդը մոտենա և համբուրի։ Սրահներին կից կարելի է և ստեղծել «Հետհեղափոխական պայքարի մասունքներ» բաժինը, որտեղ կլինեն մոմե քանդակներ, ասենք գեներալ Մանվելի ձերբակալության պահը, նրա վախեցած արջերը՝ կաղկանձելիս, դուրս բերվող տուշոնկաները և այլն։

Բայց ես խորհուրդ չէի տա, որ նախարարը փորձեր վերափոխել Երևանի փողոցների անվանումները, օրինակ՝ չարժի Մաշտոցի պողոտան կոչել Հպարտության պողոտա, քանի որ դրանից կօգտվեն համասեռամոլները իրենց Gay Proud Pride-ների համար։ Սասունցի Դավթի արձանը թողնում ենք տեղում, որքան էլ որ նախարարը դրա փոխարեն ցանկանա տեղադրել այսօրվա մարտիկներից որևէ մեկի հերոսապատկերը։

Մի խոսքով՝ աշխատանք կա և ես ողջունում եմ դա»։

ԼԳԲՏ-ն «Ոսկե ծիրան» ներխուժեց ցուցահանդեսի տեսքով

 

ԼԳԲՏ-ն «Ոսկե ծիրան» ներխուժեց ցուցահանդեսի տեսքով

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի կարծես թե ընթանում է որոշակի վերապահումներով: Մոտավորապես` 14 տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը, մինչ պաշտոնական բացման արարողությունը, տեղի էր ունենում Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում` ծիրանօրհնեքով, իսկ արդեն երեկոյան` բացման արարողության ժամանակ, օրհնված ծիրանները բաժանվում էր դահլիճում` հյուրերին ու տեղացի հանդիսականին:

 

Սակայն այս տարի «Ոսկե ծիրանը» սկիզբ առավ առանց ծիրանների: Ո՛չ ծիրանօրհնեք եղավ եւ ոչ էլ առավելեւս ծիրանաբաժանություն` բացման ժամանակ: Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ, փառատոնի հանդիսավորությամբ բացումից, աջ ու ձախ գլամուրային «սելֆիներից» ու «լայվերից» հետո, հյուրերի համար պետք էր ավանդական դարձած ճաշկերույթ կազմակերպել: Աշխարհի 47 երկրներից ժամանած հյուրերն ու փառատոնի մասնակիցները ՀՀ մշակույթի նախարարի կողմից երեւանյան ռեստորաններից մեկում հրավիրված էին հատուկ ընդունելության` ճաշկերույթի, ինչպես գրված էր հյուրերի հրավիրատոմսում: Բայց, նորաթուխ նախարարը միայն հրավիրելու տերն էր. երբ 200 հոգանոց պատվիրակությունը ավտոբուսներով ուղեւորվում էր նշված վայր ճաշելու, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, պարզվում է` տվյալ ռեստորանում ՀՀ մշակույթի նախարարության կողմից նախապես պատվեր չի եղել, ավելին` այդ ժամին այնտեղ հարսանյաց արարողություն էր ընթանում: Փառատոնի ղեկավարությունը հայտնվում է անելանելի իրավիճակում, իսկ նախարար Լիլիթ Մակունցը` շփոթված զանգեր է կատարում, հավանաբար գործի պատասխանատուներին: Սակայն, այդպես էլ որեւէ մեկը չի պատասխանում նախարարի զանգերին: Իրավիճակը փրկում են փառատոնին մոտ կանգնած բարեկամները, որոնց ի վերջո, միայն մեկ ժամ անց է հաջողվում ազատ ռեստորան գտնել, որոնք 200 հոգանոց պատվիրակությանն ընդունում եւ ճանապարհում են հայկական հյուրասիրությամբ: Ստացվում է, որ այստեղ էլ թավշյա հեղափոխության կառավարության անդամները երկրի հեղինակությունից վեր դասել էին իրենց հեղինակությունն ու մատների արանքով նայել իրականությանը: Թեպետ կինոփառատոնն իր պատմության ընթացքում գրեթե ամեն տարի փորձել է ԼԳԲՏ-ական էլեմենտներ մտցնել «Ոսկե ծիրանում»` ցուցադրելով նրանց մասին նկարահանված, կամ համասեռամոլություն ու սեռափոխություն քարոզող ֆիլմեր, սակայն անցյալ տարվա մեծ աղմուկից հետո` բարեբախտաբար այս տարի կինոփառատոնում նրանց համար կանաչ լույս չվառվեց: Բայց, չշտապենք` ամեն դեպքում, փառատոնի կազմակերպիչները հոգացել են այդ բացը լրացնելու մասին, այս տարի նման բովանդակությամբ կամ պրոպագանդող ֆիլմերի փոխարեն թեման ներխուժել է փառատոնի շրջանակներում Կինմեատոգրաֆիստների միության սրահներից մեկում կայացած «Փխրուն» վերնագրված ցուցահանդեսում, որն իբրեւ անդրադարձ է վերջերս Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխություններին, ձեռքի հետ էլ ցուցահանդեսում ներկայացված են ԼԳԲՏ համայնքի անցյալ տավա արգելված սեռափոխության ու համասեռամոլության պրոպագանդա անող վավերագրական «Լսիր ինձ» ֆիլմի ինստալացիան` կարմիր լույսի տակ «թարթվող» պատի վրա սեւ ֆոնին «լսի՛ր ինձ» արտահայտությունն է, որին զուգահեռ անընդհատ պտտվում է համանուն ֆիլմի տեքստը: Այնուամենայնիվ` կինեմատոգրաֆիստների տարածքում անցյալ տարի արգելված ֆիլմը ներխուժեց ցուցահանդեսի տեսքով: Ի դեպ, անցյալ տարի «Լսիր ինձ» ֆիլմի հետ արգելվեց նաեւ կրկին նույն թեմաներով նկարահանված արդեն հայ-իրանական գեղարվեստական «Ծիրանի ծառեր» ֆիլմը, որի պաշտոնական էջում օրերս մի ուշագրավ հայտարարություն է տարածվել. «Հարգելիներսմենք սիրով Հայաստանում կցուցադրենք «Ծիրանի ծառեր» ֆիլմըբայց հայաստանյան կինոթատրոններից եւ ոչ ոք չի ընդունում այս շատ կարեւոր միջազգայինբայց հայկական ֆիլմը ցուցադրելՖիլմի պատմության մեջ միայն «Կինոպարկն» է համաձայնել ցուցադրելբայց նրանք էլ 8 շաբաթվա ցուցադրության համար պահանջեցին վճարել 50.000 դոլար... ՇուտովԵրեւանում մենք կբացենք մեր անձնական կինոթատրոնը»: Սա, լուրջ մեսիջ է, որ կինոթատրոն հիմնելով` վերջիններս կզարգացնեն այդ «արվեստի» տեսակը:

Վերադառնալով «Ոսկե ծիրանին»` մի կարեւոր հանգամանք եւս շեշտենք, «Եղիցի լույս» մրցանակը, որը շնորհվում է արվեստում հոգեւոր ներդրում ունեցած գործիչներին, այս տարի ոչ թե նախորդ տարիների նման հանձնվեց Մայր Աթոռում, այլ զարմանալիորեն Փարաջանովի տուն-թանգարանում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում