Փաշինյանն Ադրբեջանին հաղթաթղթեր է տվել. Ռազմական փորձագետ
Արխիվ 16-20Արդեն մի քանի ժամ է, ինչ բավականին լարված իրավիճակ է Տավուշի մարզում: Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողները երեկ՝ հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Սահմանային լարված իրավիճակի մասին զրուցեցինք ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ:
Համբարձումյանի խոսքով, այն ամենն ինչ տեղի է ունենում այսօր տրամաբանական շղթայի շարունակությունն է: Այն է` ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները սառում են թշնամին ակտիվանում է գնդակոծության և դիվերսիոն գործողությունների տեսքով:
«Ես վաղուց եմ ասել, որ կան սահմանային կուտակումներ: Թշնամին զորավարժությունների անվան տակ մեծ զինտեխնիկա է մոտեցնում սահմանին: Երկու տարի է, ինչ թշնամին սահմանին էական կուտակումներ է անում: Ես ևս մեկ անգամ կրկնում եմ ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները սառում են, Ադրբեջանն անպայման դրան արձագանքում է »: Վան Համբարձումյանի դիտարկմամբ` այս ամենին մեծ խթան հանդիասացավ բոլորովին վերջերս Ալեքսեյ Նավալնիի ելույթը հանրային հեռուստաընկերությամբ: « Նավալնիին Հ1-ով ցուցադրելը ՌԴ-ում մեծ աղմում է բարձրացրել: «Դեռ մեկ շաբաթ առաջ ես ասել եմ, որ սահամանյին լարվածություն է սպասվում: Նորից եմ շեշտում այս ամենը հայ-ռուսական հարաբերությունների սառեցման արդյունքն է: Որքան հայ-ռուսական հարաբերությունները վատանան, այնքան Ադրբեջանն ակտիվանալու է: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Տավուշի ուղղությամբ լարվածությունը մեծացել, մեր զրուցակիցն ասաց հետևյալը.
Ադրբեջանը փորձում է շոշափել Ռուսաստանի ռեակցիան: Այս ամենը հենց այնպես չի արվում:
Իսկ այն հարցին, թե որքա՞ն կտևի լարված իրավիճակը սահմանին, Վան Համբարձումյանը պատասխանեց հետևյալ կերպ.
Սա աննախադեպ իրավիճակ է: Ապրիլյան պատերազմից հետո նման բան դեռ չէր եղել: Այս ամենը ես կանվանեմ սահմանային պատերազմ, այլ ոչ թե լարվածություն: Հիմա կիրառվում է ծանր սպառազինություն, որն ապրիլյանից հետո չի կիրառվել: Չեմ կարծում այս ամենն ամիսներ տևի, սակայն, որ կարող է ամեն բան ավելի սրվել և կիրառվել ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ հավանական է:
Iravunk.com-ը նաև հարց ուղղեց այն մասին, որ տևական ժամանակ էր, ինչ սահամնում իրավիճակը հանգիստ էր, ինչո՞վ էր այն պայմանավորված:
Վան Համբարձումյանի խոսքով` լարվածություն երբեմն եղել է, այնպես չէր, որ ամեն բան խաղաղ է եղել, սակայն ըստ փորձագետի` ադրբեջանական կողմը շահագրգռված չի եղել կորոնավիրուսի պայմաններում սահմանին լարվածություն ստեղծել:
Վան Համբարձումյանի պնդմամբ` համավարակի օրերին էլ Ադրբեջանը հանգիստ չի նստել իր տեղում: Եղել են լուրջ փորձեր, կիրառվել են ականանետեր:
Iravunk.com-ը նաև հարց ուղղեց, թե այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը կրկի՞ն Ալիևին կհամարի կիրթ կառուցողական մարդ:
Վան Համբարձումյանը նշեց, որ այդ հարցը վերջերս իրեն ևս հուզել է:
«Հայկական կողմի սխալը կայանում էր նրանում, որ վերելակում պայմանավորվածությունից հոտո գործող իշխանությունն անընդհատ հայտարաում էր, որ հիմա չեն կրակում: Ես միշտ ասել եմ, սխալ է, մի ասեք: Պարզապես Ադրբեջանը այդ ընթացքում ժամանակն օգտագործում էր, լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու համար»:
Վան Համբարձումյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմն ունի Փաշինյանի կողմից տրված հաղթաթղթեր: Այն է` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել: Իսկ ահա Ադրբեջանն էլ այս հաղթաթուղթն օգտագործում է, և իրավիճակը կարող է սրել, որքան ուզում է:
Հայկ Գևորգյան

