Ենթադրաբար չեզոքացված ադրբեջանցիներից երկուսը մահացել են 4 տարի առաջ. քաղաքագետ

Արխիվ 16-20

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 12-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը 2 կորուստ եւ 5 վիրավոր ունի։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության համաձայն, այդ կորուստներից մեկը եղել է ենթասպա Մամեդով Էլշադ Դյոնմեզ օղլուն: Սակայն, անդրադառնալով վերոնշյալին՝ մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ուշագրավ բացահայտում է արել. «Այս ենթադրաբար չեզոքացված ադրբեջանցիներից մեկը, ըստ էության, արդեն մահացել էր 2016-ին: Այն ժամանակ ներկայացրել են նրան, որպես Զի Հասանով: Համացանցում ադրբեջաներենով բազմաթիվ հոդվածներ կան նրա ընտանիքի պատմության մասին: Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում նման խարդախությունների վրա»:

Ի դեպ, քաղաքագետը նաեւ հրապարակել է Հասանովի 4 տարի առաջ տեղի ունեցած հուղարկավորության արարողության տեսանյութը: Դեռեւս չճշտված տեղեկությունների համաձայն, Ասկեր Համիդով Ռահման Էնվեր օղլին, որին նույնպես ադրբեջանական աղբյուրները ներկայացնում են, որպես հուլիսի 12-ի «զոհ», մահացել է մի քանի տարի առաջ:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ նախ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն անհասկանալի պատճառով՝ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո՝ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը՝ 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իսկ արդեն ուշ գիշերին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ Հայկական զինված ուժերը կորուստներ եւ վիրավորներ չունեն։ Իսկ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում եւ չեզոքացվում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում