Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում. Արմեն Աշոտյան

Արխիվ 16-20

Օրերս լույս տեսավ ՄԱԿ-ի հովանու ներքո մշակվող «Կայուն զարգացման նպատակների» 2020 թվականի համաշխարհային զեկույցը (Sustainable Development Goals Report 2020), որը յուրաքանչյուր տարի երկիր առ երկիր անդրադառնում տարբեր պետությունների իրավիճակին՝ կապված ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու հետ։

Այդ ցուցանիշները շատ ներառական են եւ բազմապիսի՝ կրթությունից մինչեւ տնտեսություն, էկոլոգիայից մինչեւ առողջապահություն։

Պետական քարոզչամեքենան, Փաշինյանի գլխավորությամբ, լռության մատնեց այս կարեւոր հետազոտությունը, քանզի այն վկայում էր իրենց կառավարման անարդյունավետության մասին եւ ուղեղների լվացման համար պիտանի չէր։

Ճիշտ հակառակը՝ 2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են՝

2017 - 43
2018 - 58
2019 - 75
2020 - 75

Եթե 2017 թվականին Հայաստանն առաջ էր նաեւ թե Վրաստանից (66-րդ տեղ), թե Ադրբեջանից (48-րդ տեղ), ապա այս տարվա զեկույցում երկուսն էլ բարելավել են իրենց դիրքերը, անցնելով մեզանից եւ զբաղեցնելով համապատասխանաբար 58-րդ եւ 54-րդ հորիզոնականները։

Նիկոլը կարող է շարունակել հերթական 100 փաստի ժողովածուի նախապատրաստումն իր քիմքին հարմար, հաճախ՝ քաղաքականացված եւ մանիպուլացված վարկանիշների փնտրտուքով։

Սակայն Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները պրոֆեսիոնալ ոլորտային հետազոտողների եւ միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում։

Մնաց մեր ժողովրդի աչքերն էլ վերջնական բացվեն, եւ այլեւս երբեք ոչ մի փչան Թեոդորոս երկրի ճակատագրի եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում