ԱՄՆ-ում հայտնել են, որ Ուհանի լաբորատորիայի գիտնականները հանձնվել են Արեւմուտքին

Արխիվ 16-20

Ուհանի լաբորատորիայի գիտնականները հանձնվել են Արևմուտքին և տեղեկություններ են տարածել կորոնավիրուսի ծագման մասին, որի շնորհիվ հետախուզական մարմինները մեղադրանքներ են առաջադրել Չինաստանի դեմ: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվ Բենոնը, հայտնել է The Daily Mirror-ը:

«Նրանք դեռ հարցազրույցներ չեն տալիս ԶԼՄ-ներին, բայց Ուհանի լաբորատորիայի և այլ հաստատությունների մարդիկ, ովքեր եկել են Արևմուտք, այժմ կորոնավիրուսային վարակի տարածման հարցում Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության մեղավորության ապացույցներ են փոխանցում: Կարծում եմ՝ մարդիկ ցնցված կլինեն»,-ասել է Բենոնը:

Նրա կարծիքով, արևմտյան հետախուզական գործակալությունները համոզիչ ապացույցներ ունեն Պեկինի մեղավորության մասին: Բոնոնը նշել է, որ դրանք տրամադրվել են նաև չինացի այն գիտնականների կողմից, «որոնք փետրվարից լքել են երկիրը»:

Ապրիլի 29-ին Թրամփը ԱՄՆ հետախուզական գործակալություններին հանձնարարել էր հետաքննել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Չինաստանի հնարավոր դավադրությունը: Կան ենթադրություններ, որ ԱՀԿ-ն գիտեր Չինաստանի Ուհան քաղաքում լաբորատորիաների առկայության մասին:

Ապրիլի սկզբին Նոբելյան մրցանակի ֆրանսիացի դափնեկիր Լուկ Մոնթագյեն, որը միջազգային մրցանակը ստացել էր ՄԻԱՎ-ի բացահայտման համար, ասել էր, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիաներում: Նրա խոսքով ՝ SARS-CoV-2- ը մշակվել է մոլեկուլային կենսաբանների կողմից՝ դրան ավելացնելով ՄԻԱՎ-ի մասնիկները՝ ՁԻԱՀ-ի պատվաստանյութ ստեղծելու փորձի ժամանակ: Ավելի ուշ, նրա վարկածը հաստատեց նաև ռուս գիտնական Պյոտր Չումակովը, ով ասել էր, որ Ուհանի լաբորատորիայի մասնագետները «բացարձակ խելագար բաներ» են անում:

Դրանից առաջ Fox News-ը, վկայակոչելով մի քանի աղբյուրներ, հաղորդել էր, որ առաջին հիվանդը, որը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայի աշխատակից է: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանն ի պատասխան ասել է, որ Ուհանի լաբորատորիաներում SARS-CoV-2 կորոնավիրուսի զարգացման վարկածը գիտական ​​հիմք չունի: Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին բացահայտել եւ լիարժեք տեղեկատվություն տրամադրել առաջին վիրուսային վարակի մասին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում