Հարսնացուն մահացել է հարսանեկան սեղանի մոտ
Արխիվ 16-20Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ հարսնացուն մահացել է, հաղորդում է REN TV-ն: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Հեռուստաալիքի տվյալներով ՝ աղջիկը վատ է զգացել խնջույքի ժամանակ, եւ հյուրերը շտապօգնություն են կանչել։ Ժամանած բժիշկները հարսնացուի մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել։ Վերակենդանացման բրիգադի անհրաժեշտություն է առաջացել, սակայն նրանք եւս չեն կարողացել օգնել աղջկան։

