Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը
Արխիվ 16-20
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ «շատ վշտացած է» Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ավելի վաղ թանգարան էր, մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումից:
«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին, եւ ես շատ վշտացած եմ»,- հայտարարել է Պապը՝ ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:
Թուրքիայի պետական խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ Մահմեդական պատարագներ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել: