Մարտեր հայ-ադրբեջանական սահմանին, զինվորականներ են սպանվել․ ռուսական լրատվամիջոցներ
Արխիվ 16-20Որոշ ռուսական լրատվամիջոցներ տեղեկացրել են հայ-ճադրբեջանական շփման գծում այսօր տեղի ունեցած մասշտաբային բախումների մասին։ Մասնավորապես՝ «Ռուսական գարունը» տեղեկացնում է․
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր կեսօրի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրետանու կիրառմամբ տեղի են ունեցել մարտեր, որի արդյունքում ադրբեջանական կողմը կենդանի ուժի կորուստներ է կրել: Հուլիսի 12-ի երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի շրջանի հատվածում, հրետանային կայանքներից գնդակոծել են Ադրբեջանի ԶՈւ դիրքերը:
Հաղորդագրության մեջ Նաեւ նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ իրավիճակը, իսկ կորուստները կան երկու կողմից: «Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմը երկու զինծառայող է կորցրել, 5-ը ՝ վիրավորվել ։ Ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել եւ նահանջել»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն այսօր ժամը 12:30-ի սահմաններում անհասկանալի պատճառներով ձեռնարկել են Տավուշի ուղղությամբ ՈՒԱԶ ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ: «Հայկական կողմի զգուշացումից հետո, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, հակառակորդի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ Ժամը 13:45-ին ադրբեջանական զինուժի զինծառայողներ Ջանան, օգտագործելով հրետանային կրակն, փորձել են գրավել մեր հենակետը, սակայն կրակից հետ են շպրտվել՝ կրելով կենդանի ուժի կորուստներ: հայկական կողմից կորուստներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:

