Մեկ շաբաթում 100-ից ավել կորոնավիրուսային մահ․ աշխարհում մահվան վատագույն քսանյակում ենք
Արխիվ 16-20Հայաստանն այդպես էլ օրական 700 եւ ավել վարակվածների դինամիկայից դուրս չի գալիս։ Ճիշտ է, պաշտոնապես օրական վարակվածների ավելի փոքր թվեր են ցույց տալիս։ Օրինակ այսօր այդ ցուցանիշը 577 էր։ Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք․ ընդամենը 1885 թեստավորման արդյունքում։ Մինչդեռ այս պահին բացարձակ ռեկորդային ներկայացվող 771 օրակվան վարակվածությունը, որն արձանագրվել է հունիսի 25-ին, ավելի քան 2400 թեստավորման արդյունք էր։ Դժվար չէ հաշվարկելը, որ եթե երեկ 1885-ի փոխարեն արվեր 2400 փորձարկում, կունենայինք նույն բացարձակ ռեկորդի կարգի թիվ։ Ընդ որում, կառավարության վերջին նիստերից մեկում Թորոսյան Արսենը գլուխ էր գովում, թե միայն պետական լաբորատորիաներում օրական 2500 թեստավորումը նորմա է։ Այդ դեպքում, ինչո՞ւ է շատ ավելի քիչ արվում, արդյոք հիմնական նպատակը վարակվածության թվերը ցանկալի հունի մեջ պահելը չէ՞։
Սակայն մահացության ցուցանիշների հետ կապված մանիպուլյանիցները մի փոքր ավելի դժվար են, այստեղ էլ «խալտուրա» կա։
Ճիշտ է, վերջին օրվա մահացության ցուցանիշը մի փոքր «համեստ» էր՝ ընդամենը 8 մահ, սակայն այս ամբողջ շաբաթվա ընթացքում ռեկորդային վիճակում էինք (հունիսի 11՝ 16 մահ, 10-ին՝ 18, 9-ին՝ 20, 8-ին՝ 18, 7-ին՝ 17, 6-ին՝ 8)։ 6 օրում՝ 97 մահ, եւ եթե ավելացնենք նաեւ այսօրվա ցուցանիշները, կստանանք մեկ շաբաթում մոտ 110 մահ։ Հանրագումարում, ունենք 747 մահ (համեմատության համար նշենք, որ Վրաստանում արձանագրվել է ընդամենը 15 մահ): Ճիշտ է, 182 մահացածին ներկայացնում են, որպես կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացած` «մաքուր» կորոնավիրուսային մահ ներկայացնելով 556-ին, սակայն բազմիցս է հիմնավորվել նման մոտեցման կեղծարար բնույթը: Այն պարզ պատճառով, որ եթե կորոնավիրուսով վարակվածներին արգելել են հերձել, ապա չի կարող լինել որեւէ հիմնավորում, թե որն է այս կամ այն մահվան պատճառը, ով է կորոնավիրուսից մահացել, ով` միայն վարակված էր, բայց մահացավ այլ հիվանդությունից: Վերջապես, արդյոք այդ «այլ հիվանդությունը» կորոնավիրուսի պատճառով չէ՞ր սրվել` մարդուն հասցնելով մահվան:
Մի խոսքով, անկախ իշխանական այդ «շրջանցիկ մանեւրներից», ունենք 747, այսինքն` 1 միլիոն մարդու հաշվարկով 252 զոհ: Ի՞նչ վիճակում ենք աշխարհի մասշտաբով: Մոտ 2 շաբաթ առաջ նման հաշվարկ կատարել էինք, այն ժամանակ այդ ցուցանիշով (ըստ Worldometers.info-ի) աշխարհում 29-րդն էինք (բնակչության պաշտոնական թվի հաշվարկով, եւ եթե վերցնենք բնակչության փաստացի թիվը, կունենանք էլ ավելի վատ վիճակ): Մեր հերթական համեմատությունը ցույց տվեց` այսօրվա դրությամբ աշխարհում 19-րդն ենք , այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 21-րդն էինք:
Ընդ որում, այս հաշվարկները բնակչության պաշտոնական թվով է՝ 2,963 միլիոն մարդ: Եթե հաշվի առնենք փաստացի բնակչությունը՝ 2-2,5 միլիոն, ապա վիճակն էապես կվատանա, ընդ որում, հենց դա է իրական պատկերը:
Ի դեպ, եթե անգամ հաշվարկների մեջ ներառվեն «զուտ կորոնավիրուսային» 536 մահերը, քիչ բան կփոխվի. էլի կմնանք վատթարագույն երկրների ցանկում:
Սակայն դրանով ամեն ինչ չի սահամանփակվում: Մեզանից առաջ գտնվող երկրների ցանկում մի քանիսը կղզի-քաղաք պետություններ են` մի քանի հազարից մինչեւ մի քանի տասնյակ հազար բնակչությամբ: Նրանց մոտ հաշվարկները բոլորովին այլ տրամաբանություն ունեն, եւ այստեղ մեկ-երկու զոհը կարող է 1 միլիոն բնակչի հաշվարկային ցուցանիշում կտրուկ փոփոխություններ առաջացնել: Նման երկրներից է, օրինակ, մոտ 77 հազար բնակչությամբ Անդորան, որտեղ թեեւ 1 միլիոն մարդու հաշվով մահվան դեպքերը 673-է, սակայն այնտեղ ապրիլի վերջերից վարակի տարածումը գործնականում կանգ է առել, եւ մայիսի 16-ից առ այսօր ընդամենը 1 մահվան դեպք է գրանցվել ¥ընդհանուր մահվան դեպքերը 51 են¤: Նույնը կարելի է ասել ցուցակի առաջատարի՝ Սան Մարինոյի մասին, որտեղ 1 մահվան դեպք գրանցվել է ապրիլի 26-ից սկսած: Այսինքն, միգուցե Հայաստանը 1 միլիոն մարդու հաշվարկով Սան Մարինոյի 1238 ցուցանիշին չհասնի, բայց պարզ է, որ դա ոչ մի բան չի նշանակում: Նման երկրներին մի կողմ թողնելու դեպքում Հայաստանի դիրքերը կտրուկ «կբարելավվեն»:
Կա նաեւ մեկ այլ նրբություն: Բանն այն է, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանից շատ զոհեր ունեցող մի շարք երկրներում էլ մահացության ցուցանիշը վաղուց է տեղափոխվել շատ փոքր ավելացման փուլ: Օրինակ Ֆրանսիայում զոհերի ցուցանիշն այսօրվա դրությամբ 29 933 է: Սակայն մահվան դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ապրիլի վերջերից մինչեւ մայիսի կեսերը: Այսպես, մայիսի 17-ին Ֆրանսիայում զոհերի ընդհանուր թիվը 28 108 էր, եւ դրան հաջորդած մոտ երկու ամիսներին արձանագրվել է ընդամենը մոտ 1.8 հազար մահ: Արդյունքում, թեեւ Ֆրանսիայում 1 միլիոն մարդու հաշվարկով մահացության ցուցանիշը 459 է, սակայն վերջին երկու ամսում այն գրեթե չի փոփոխվել: Այն դեպքում, երբ Հայաստանում օրական մահացության դինամիկան մոտավորապես հունիսի սկզբներից սկսած նույն բարձր մակարդակի վրա է` հիմնականում օրական 10 եւ ավելի մահ: Իհարկե, սա նաեւ նշանակում է, որ մեր առողջապահությունն այդպես էլ չի կարողանում, այսպես ասենք, լավագույն բուժումն ապահովել հիվանդների համար: Դա նաեւ իր բացատրությունն ունի, սակայն այլ թեմա է: Այս պահին պարզապես ֆիքսենք, որ 1 միլիոն վարակվածի հաշվով մեզանից առաջ գտնվող շատ երկրների մոտ այդ ցուցանիշը գրեթե կանգ է առել, իսկ մեզ մոտ պահպանում է աճի դինամիկան: Եվ եթե հաշվի առնենք վերջին երկու շաբաթներին արձանագրվող վարակվածության ռեկորդային բարձր մակարդակը, ապա ստիպված ենք ենթադրել, որ կպահպանվի նաեւ 1 միլիոն մարդու հաշվով մահացության ցուցանիշի աճը: Այսինքն, որ մի շարք երկրներից առաջ անցնելու հավանականությունը շատ մեծ է:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՊԱՅՔԱՐՆ» ԱՐԴԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈԿՈՐԴԻՆ Է
Հանրագումարում այս պատկերն ունենք: Արդեն այս պահին (եթե անգամ հաշվենք մահացության եւ երկրի բնակչության պաշտոնական թվերը) ունենք մահացության խիստ բարձր ցուցանիշ` 215 երկրների մեջ երկրորդ տասնյակի մեջ ենք (փաստացի՝ երկրորդ տասնյակի սկզբներում):
Բայց փոխարենը մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքար կոչվածը այդպես էլ մարդկանց դիմակ պարտադրելուց այն կողմ չանցավ: Ընդ որում, արդեն որերորդ դեպքն է, երբ հայաստանյան ոստիկանները, ավելի ճիշտ, բառիս բուն իմաստով «մենթերը», արդեն առանց անգամ տարիքի, սեռի ու ցանկացած նման գործոնի նայելու, մարդկանց բառացիորեն շանսատակ են անում՝ օրական տուգանքների «պլանը» կատարելու համար: Ավելին, արդեն դիմակային տուգանքները դարձրել են բյուջե լցնելու միջոց. հակառակ դեպքում դժվար է բացատրել այն մառազմատիկ համառությունը, որը դրսեւորում են են մեր «հայրենի» իշխանությունները՝ կորոնավիրուսի հաղթարշավի ֆոնին ոչինչ չձեռնարկելով եւ միայն բարոյականության զրոյական մակարդակին մոտեցող ոստիկաններին ժողովրդի դեմ քշելով:
Եթե սրան գումարենք, որ կորոնավիրուսը դարձրել են նաեւ սեփական իշխանությունն ամրացնելու միջոց, ապա կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու վարակի դեմ իրական պայքար այդպես էլ չեն մղում: Մղեն, որ վարակը նահանջի, ու այլեւս այդքան փրկարար արտակարգ դրությունը չկարողանա՞ն շարունակել:
Միայն թե այդ մոտեցումն էլ է սկսել ձախողվել, ընդ որում՝ աշխարհի մասշտաբով: Այսպես, գնալով ավելանում են այն երկրների թիվը, որտեղ տեւական ու այդպես էլ արդյունավետությամբ աչքի չընկնող կորոնավիրուսի դեմ «պայքարի» իշխանական միջոցառումները մինչեւ վերջ զզված մարդկանց հանում է փողոց: Իսկ Հայաստանում, բացի սկսվող հրապարակային դժգոհություններից, նկատվել են նաեւ «մենթերին» հակահարված տալու դեպքեր: Կարելի է բերել վերջին աղմկահարույց դեպքի օրինակը, երբ մեքենայում գտնվողները` կին ու մանուկով բախման մեջ մտան հանցագործների փոխարեն սեփական ժողովրդին «պատերազմ հայտարարած մենքերի» դեմ: Ու նման միտումները միայն խորանալու եւ ծավալվելու տպավորություն են թողնում:
«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- հերթական վայրահաչ հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլը: Իհարկե մեր ժողովուրդը «մատերիալ» չէ, ինչքան էլ, որ փորձեն այդպես արտահայտվել Հայաստանն ու հայերին բնազդաբար ատող սորոսական ճտերն ու դավաճան-դասալիքների թոռները։ Այ, երբ նրանք կհայտնվեն վանդակաճաղերի ետեւում, դա շատ ավելի լավ կհասկանան։
Ս.Աբրամյան

