Եգիպտոսում երեխային փրկելիս 10 մարդ է խեղդվել
Արխիվ 16-20Առնվազն 11 մարդ է խեղդվել Միջերկրական ծովում՝ Եգիպտական Ալեքսանդրիայի մոտ։ Յոթի մարմինները գտել են, որոնումները շարունակվում են։ «Պալմ Բիչ» բնակելի համալիրում մարդկանց մեծ խումբ մեկնել է լողալու։ Ծովում երեխաներից մեկը սկսել է խեղդվել։ Նրա հետեւից մի քանի մարդ է նետվել ջուրը, եւ արդյունքում բոլորը մահացել են:
Լողափը պաշտոնապես փակվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ուստի այնտեղ չեն եղել փրկարարական ծառայությունների աշխատակիցներ, ընդգծել են Ալեքսանդրիայի վարչակազմում: Լողափեր այցելելու եւ ծովում լողալու արգելքը չի գործում միայն հյուրանոցների եւ որոշ մասնավոր լողափերի համար: Հանրային հանգստի գոտիները փակ են լողանալու համար։ Ոստիկանությունում նշել են, որ շատ քաղաքացիներ ձգտում են ընտրել մեկուսի լողափեր, որտեղ նրանց չի տեսնի պարեկությունը, կամ լողանում են վաղ առավոտյան:
Ափերի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, «Մահվան ափ» է անվանակոչվել ։ Այս վայրում հաճախ են լողացողները զոհվում ՝ բարդ եւ հզոր ստորջրյա հոսանքների պատճառով։

