Հայաստանում կլինի իրական հեղափոխություն. Լիլիթ Մանասերյան

Արխիվ 16-20

Քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կհեռանան իշխանությունից։ Ըստ նրա, հաջորդ Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը։

«Ներկայումս քաղաքական դաշտում, այսպես ասած, քաղաքական խաղացողները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո ռեալ ընկալում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական եւ «մեծ վտանգ սպառնացող» քաղաքական ուժը կարող է գլխավորել միայն Ռոբերտ Քոչարյանը։ Ինչո՞ւ, ակնհայտ է, որ այսօր ավելի քան երբեւէ, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կառավարման տարիներին, ժԺողովուրդը, ՀՀ քաղաքացիները չեն գտնվել այնպիսի բարոյա-հոգեբանական, ֆինանսական եւ քաղաքական գաղափարախոսության բացակայության հանգամանքում գաղափարական-քաղաքական ճգնաժամի մեջ, ինչպես ներկայումս։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հիմնականում սոցիալական խնդիրներն են հասարակության հիմնական մասին անհանգստացնում, չնայած պայքարը կեղծ ընտրությունների եւ սոցիալական անհավասարության դեմ ավելի բուռն է արտահայտվում, քան ներկայումս, բայց սա դեռեւս չի նշանակում, որ ՀՀ քաղաքացին, հասարակության մեծամասնությունը ներկայումս ավելի նվազ դժգոհություն ունի իշխանություններից, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։ Արդարացի հարց կառաջանա, թե ինչո՞ւ է համեմատությունը կատարվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության կառավարման տարիների հետ։ Շատ պարզ, պատասխան. քանի որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը դա Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի շարունակությունն է: Որքան էլ ներկայիս գործող իշխանությունն աղաղակում է նախկին իշխանությունների «անօրինականությունների» եւ «կոռումպացվածության» մասին, ակնհայտ է, որ իրական վտանգը, մեծ վտանգ Նիկոլ Փաշինյանը եւ նրան աջակցող ուժերը /ներքին եւ արտաքին/ տեսնում են Ռոբերտ Քոչարյանի շուրջը ձեւավորվող նոր քաղաքական այլընտրանքային ուժից, որի աշխարհա-քաղաքական դիրքորոշումը կլինի հիմնականում ռուսամետ դիրքորոշումը։ Իսկ սա ավելի ընդունելի է հայ հասարակության համար, քանի որ Ռուսատանում ներկայումս ամենամեծ հայ համայնքն է, որի յուրաքանչյուր անձ սոցիալական, իրավական կարգավիճակով անմիջական կապված է Հայաստանում բնակվող իր ընտանիքի անդամների հետ ավելին, քան եվրոպական երկրներում, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող յուրաքանչյուր հայ։ Բացի այդ, Հայաստանի բնակչության մեծամասնության դիրքորոշումը այնպիսին է, որ նրանց համար ավելի նախընտրելի է ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժի իշխանությունը, գտնելով , որ Հայաստանի առաջին եւ գլխավոր ռազմաստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանն է։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրան աջակցող ուժերը հատկապես մեծ վտանգը տեսնում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ձեւավորվող քաղաքական ուժից, որը լինելու է ներկայումս Հայաստանում ընդդիմության դաշտում գոյուցուն ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերից կազմված դաշինքից, քանի որ Ռոբերտ Քոչարյանն, իր էությամբ, լիդեր է, կարողանում է իրավիճակը ճիշտ գնահատել, ավելի զուսպ ու հավասարակշված է, ընդունելի անձ է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից, այլ նաեւ միջազգային մի շարք լուրջ դերակատարում ունեցող քաղաքական ֆիգուրների կողմից, եւ վերջապես՝ նա պոպուլիստ չէ, ունի պրոֆեսիոնալների հսկայական բանակ, բայցի վերը նշվածից, նա այսօր դիտարկվում է այն միակ անձը, որը կարող է Արցախի հարցի «լուծման» երաշխավորը լինել՝ հօգուտ Արցախի, Հայաստանը լիարժեք ներկայացնել «արտաքին աշխարհին»։ Երրորդ՝ ակնհայտ է, որ այսօր Հայաստանում գոյություն ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չի կարողանում ռեալ այլընտրանք լինել Նիկոլ Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանց քաղաքական թիմում գերակշռում են պրոֆեսիոնալները, որոնք Հայաստանը ներկայիս ճգնաժամից հանելու իրական ուղիներ կարող են առաջարկել, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ իշխանության կողմից մարդկանց մոտ ստեղծած սոցիալ-հոգեբանական վիճակը այնպիսի ընկճվածություն ունի, որ ընդդիմադիր գործիչների մոտ վախ է առաջացնում համակիրների նվազ բանակ ունենալու վտանգը, այդ իսկ պատճառով նրանց կողմից կտրուկ քայլեր չի կատարվում քաղաքական դաշտում, նույնիսկ նրանց կողմից իշխանության քննադատությունը հասարակության կողմից ռեալ արձագանք չի ունենում, որվհետեւ հասարակությունը դեռեւս վստահ չէ, որ նրանք կարող են անել կտրուկ քայլեր, օրինակները բազմաթիվ են»։

Քաղաքագետի կարծիքով. «Այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Zoom տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական գործունեության հայտի մասին, ասելով՝ «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների» լիարժեք ներկայիս քաղաքական ընդդիմադիր բաց դաշտը լցնելու իրական հայտ էր, որին կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կարձագանքեն շատ քաղաքական ուժերը։ Այսպես սկսում է ձեւավորվել «Կոնսենսուս մինուսդաշինքը, որ ռեալ վտանգ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։

Որպես հետգրություն՝ Լ. Մանասերյանը հավելել է. «Տրված է ոչ միայն «Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը, այլ այն ակնթարթային արագությամբ ձեւավորվում է...»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում