Իրավապահ համակարգում կան մարդիկ, ովքեր նախորդ կոռուպցիոն ռեժիմի հետ համագործակցում են՝ մարդկանց զանգում եւ ասում են. Երկու օրից գալու են քո հետեւից, թռի՛.Դանիել Իոնիսյան
Արխիվ 16-20<<Այ՛ո, շատերը հասցնում են փախչել, շատերը չեն փախչում, բայց չեն էլ կալանավորվում՝ երկու պատճառով: Առաջին, այ՛ո, իրավապահ համակարգում դեռեւս կան մարդիկ, ովքեր նախորդ կոռուպցիոն ռեժիմի հետ համագործակցում են եւ ինֆորմացիա են տալիս: Մարդկանց զանգում եւ ասում են. Գիտես՝ երկու օրից գալու են քո հետեւից, թռի: Ինչի մեղավորը ներկայիս իշխանությունն է, մեղավոր են նաեւ դատարանները, ովքեր կոռուպցիոներներին կալանք չեն տալիս>>,- Գայանե Զարգարյանի հեղինակային ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում անդրադառնալով հաղորդման հեղինակի այն հարցին, թե ինչպես են պայքարում կարկառուն կոռուպցիոներների դեմ, որտեղ այն՝ <<մկները>>, <<ձկները>>, որոնց մասին ԱԺ ամբիոնից հայտարարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ:
Մանրամասները ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի ամբողջական եթերում ստորեւ

