Թուրքիան Օսմանյան կայսրությանը վերադառնալու հայտ ներկայացրեց

Արխիվ 16-20

Եվ այսպես Թուրքիան գնաց այն քայլին, որն աշխարհով մեկ վերջին շաբաթներին լուրջ մտահոգությունների եւ բուռն քննադատությունների տեղեիք է տվել։ Այսինքն, Սուրբ Սոֆիայի տաճարը նորից վերածում է մզկիթի։ Ու միանգամից օրակարգ մտան այն մսանագիտական գնահատանակկերը, որ Անկարայի այդ որոշումը ոչ թե այս պատմության վերջն է, այլ դրանից բխող մեկ այլ հակամարտության սկիզբ։ Այսինքն, որ Սուրբ Սոֆիայի թեման մի այնպիսի խորություն ստացավ, որը կարող է աշխարհի մասշտաբով ամենասուր զարգացումներն անգամ առաջացնել։ Իսկ եթե ոչ աշխարհի, ապա առնվազն մեր մեծ տարածաշրջանի համար Անկարայի այդ քայլը խորը հետեւանքներ միանշանակ ունենալու են։

Սկսենք նրանից, որ Էրդողանի նման քայլն առաջին հերքին հենց Թուրքիայի համար է դառնում շրջադարձային կետ։ Դա է վկայում այն մեթոդը, որով 1934թ․-ից ի վեր որպես թանգարան գործող տաճարը որոշեցին դարձնել մզկիթ։ Այսպես, մզկիթից տաճար դարձնելու որոշումը կայացվել էր ժամանակայից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ։ Ընդ որում, սրա իմաստն ընդամենը մեկ մզկիթի վերածված տաճարի, թեկեւզեւ հույժ հեղինակավոր, կարգավիճակի փոփոխությունը չէր։ Սա մեկն էր այն որոշումներից, որոնք դրվեցին Աթաթուրքի այն ժամանակների քաղաքականության, այսինքն՝ ներկայիս Թուրքիայի կառուցման հիմքում։ Դրանով Աթաթուրթը նախ ցույց էր տալիս, որ Թուրքիան կլինի լոյալ բոլոր կրոնների հանդեպ։ Հաջորդը, որ Թուրքիան իսլամականից վերածվում է աշխարհիկ պետության։ Ընդ որում, Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելն իսլամից աշխարհիկության անցնելու Աթաթուրքի երկրորդ հնչեղ քայլն էր։ Այդ գործընթացի հիմքը 1924թ․ որոշումն է, որով Թուրքիան պաշտոնապես հրաժարվեց խալիֆի՝ սուննի մուսուլմանների առաջնորդի տիտղոսից։
Այսպիսով, Էրդողանն այսօր ոչ միայն թանգարանը վեստին մզկիթի է վերածում, այլ դրանով բաց տեսքով ազդարարում է, որ վերանայում է մինչ այս Թուրքիայի համար «սրբության սրբոց» հանդիսացող Աթաթուրքի գաղափարախոսությունը։ Իսկ քմալիզմից հրաժարվելու դեպքում նա երկու ճանապարհ ունի։ Առաջինը, պետության հիմքում դնել իր սեփական գաղափարախոսությունը, այսպես ասենք՝ էրդողանիզմը։ Սա քիչ հավանական տարբերակն է, քանի որ Էրդողանը դրա համար երկրի ներսում չունի այն կշինռ, հեղինակությունը եւ ամենակաարեւորը՝ արտաքին աջանցությունը, որն ուներ Աթաթուրքը։ Եվ երկրորդը, Էրդողանը կարող է վերադառնալ օսմանիզմի գաղափարախոսությանը։ Սա, թերեւս, ամենահավանական տարբերան է, հաշվի առնելով նաեւ, որ Էրդողանի նեոօսմանիզմի համկումներ միշտ էլ նկատվել են։ Ընդ որում, այսօր էլ քիչ չեն խոսակցությունները, որ Սուրբ Սաֆիան մզկիթի վերածելը ընդամենը վատ թաքցվող էրդողանական ծրագրերը պաշտոնապես ի ցույց դնել է նշանակում, ազդակ, որ Անկարան իրեն պատրաստ է համարում այդ քայլին։
Կարճ ասած, Սուրբ Սոֆիան Էրդողանի կողմից Օսմանյան կայսերությունը վերականգնելու հայտ էր։ Նվազագույնը կայսերության աշխարհաքաղաքական դիրքերի։ Հաջող ընթացքի դեպքում՝ խալիֆայի կարգավիճակի, տարածքների, եւ առավելագույնը՝ պանթուրքիզմի իրականացմանը։ Եվ չմոռանանք, որ ինչպես նոր տարածքներ գրավելու (Սիրիա, Լիբիա), այնպես էլ՝ սունի իսլամի առաջնորի կարգավիճակը վերադարձնելու կոնկրետ քայլեր Անկարան վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախակի է իրականացնում։ 
Միաժամանակ այս քայլով Էրդողանն աշխարհին եւ առաջին հերթին՝ Արեւմուտքին նաեւ այս ազդակն է հղում․ խաղի այն գլոբալ կանոնները, որոնք հաստատվել էին Արառին աշխարհամարտի եւ վերահաստատվել՝ Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով (դրանց թվում էր Թուրքիայի աշխարհիկ պետության կարգավիճակը) Անկարան չեղյալ է համարում։ Ու հասկանալի է նաեւ, թե ինչու այս պահին․ կորոնավիրուսային ճգնաժամն ու դրանից ելքերի անորոշությունը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը աշխարհի պատասխան ռեակցիան կհասցնի նվազագույնի։ Իսկ մյուս կողմից՝ այս քայլը այդ նույն կորոնավիրուսային եւ խորացող ներքին տնտեսական ճգնաժաժամից սեփական հանրությանը շեղելու լավ միջոց է։ Կարճ ասած, սա Անկարայի համար ամենահարմար պահն էր։
Իհարկե, ասվածը չի նշանակում, որ աշխարհի ռեակցիան պետք է լիներ զրո։ Ընդհակառակը, հայտարարությունների տեսքով այդ ռեակցիան սպասվածից էլ կոշտ էր։ Ծանր քննադատություն եղավ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ՌԴ-ից եւ այլն։ Իսկ Հունսատանը պահանջեց անհապաղ պատ-ամիջոցներ կիրառել։ Սակայն գործնականում այս ամենը ի՞նչ տեսք կստանա, միայն -ամանակը ցույց կտա։
Ամենասուր իրավիճակն այս պահին, ինչ խոսք, թուրք-հունական հարաբերությունենրի ուղղությամբ է, որոնք առանց այդ էլ՝ խիստ լարված էին։ Ավելին, շատ մասնագետներ արդեն խոսում են ՆԱՏՕ-ական Հունաստանի եւ Թուրքիայի հնարավոր պատերազմից, այսինքն՝ Հարվածը նաեւ ուղղված է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս կարգավիճակին։ Բայց դրանով հանդերձ անգամ ԱՄՆ-ն, որ ներկայումս լրջագույն ներքին խնդիրներ ունի, հազիվ թե ցանկանալու դեպքում անգամ կարողանա էֆեկտիվ միջամտություն ունենալ։ Թեեւ, վերջեսր Սպիտակ տունի խոսեց «Հայոց ցեղասպանության» մասին, եւ չբացառենք, որ մասնավորապես Ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ եւ այդ կարգի այլ պատասխաններ Վաշինգտոնից կարող է եւ լինեն։
Սակայն ավելի երկարա-ամկետ կտրվածքով ԱՄՆ-ն միանշանակ կպատասխանի։ Բանն այն է, որ այս կերպ Թուրքիան իրեն ներկայացնում է մի կարգավիճակում, որը մինչ այս տարածաշրջանում ուներ Իրանը։ Արդյունքում, որքան Իրանն էր Սպառնալիք համարվում Իսրայելի համար, հիմա միանշանակ Թուրքիան եւս վերածվում է նույն կարգի վտանգի։ Ու այդ վտանգն առարկայական է, հաշվի առնելով տարածաշրջւանում Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը։ Եվ ով իմանա, թե ինչ կլինի հրեական պետականության հետ, եթե ԱՄՆ-ն չկարողանա կանխել այդ պոտենցյալ վտանգը։
Իսկ ահա ՌԴ-ի դիրքորոշում միանգամայն գստակ ներկաայցրեց պատրիարք Կիրիլը․ «Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության համար, նշանակում է՝ նաեւ մեր հոգեւոր կյանքի ու պատմության»։ Իհարկե, սրան զուգահեռ կան Պուտին-Էրդողան բավականին սերտ հարաբերությունները։ Սակայն Համայն Ռուսիո Պատրիարքի նման հայտարարությունը վկայում է, որ այս ամենից Մոսկվան լուրջ վտանգներ զգում է, եւ սպասելի է, որ կփորձի արագորեն ամրապնդել իր դիրքերը ինչպես կովկասյան ուղղությամբ, այնպես էլ՝ Սիրիայում։ Սակայն դեռ ցուցադրական առճակատման Անկարայի հետ հազիվ թե գնա։
Այսպիսով, Էրդողանն իր քայլը կատարեց, եւ այս պահին հիմնական արտաքին արձագանքը, թերեւս, կլինի կոշտ հայտարարությունների տեսքով։ Էրդողանն էլ, իր հերթին, հաջորդ քայլին անցնելու համար դեռ մի փոքր կսպասի, մինչեւի աշխարհի «աչքը սովորի» այս նոր իրավիճակին։ 
Սակայն միջնաժամկետ կտրվածքով, այն բանից հետո, երբ աշխարհը դուրս գա կորոնավիրուսային ճգնաժամից, բուռն հետեւանքներ միանշանակ լինելու են։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սա հերթական ազդակը պետք է դառնա ողջ ժողովրդի համար, թե իրականում ում օգտին են աշխատում «այսօրվա թուրքը նախկին թուրքը չէ» տխրահռչակ տեսության եւ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու ջադագովները։ Բայց մեծ հարց է՝ պատմական բազում օրինակներից գոնե այս անգամ դաս կքաղե՞նք։
Ս․Աբրամյան
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում