Ամոթ ինձ, որ պարել եմ Փաշինյանի համար, որովհետև չարդարացրեց մեր հույսերը. տեսանյութ
Արխիվ 16-20Այսօր Վերնիսաժի աշխատակիցներն հայտնվել են վատ վիճակում: Ոչ մի ֆինանսական աջակցություն չեն ստացել: Պետությունը մոռացել է իրենց մասին: Այստեղ աշխատում են արվեստագետներ, վարպետ նկարիչներ, քանդակագործները: Լքված են բոլորը և նկարիչները, և քանդակագործները: Ինչպես իրենք են նշում, թեև պարոն Փաշինյանն ասում էր, որ չգրանցված աշխատողներ չկան, բայց կան, հենց վերնիսաժում բոլորն էլ չգրանցված աշխատողներն են և ունեն պետության աջակցության կարիքը: Իրենք իրենց տնտեսած գումարով ամեն ինչ գնում ստեղծագործում են, բայց ոչ մի փոխհատուցում չեն ստանում: Լավ կլինի, որ Կառավարությունը ուշադրություն դարձնի այս խնդրի վրա: Վերնիսաժի աշխատակիցներից մեկն էլ՝ Մարիամ Մխիթարյանը, կոչով դիմեց պարոն Փաշինյանին.
<<Պարոն Փաշինյան, ես ուզում եմ, որ Դուք անձամբ Ձեր գրպանից՝ ոչ պետության բյուջեից, վճարեք իմ աշխատանքների դիմաց և նվիրեք մեր մանկատներին>>:
Ն. Զաքարյան
Մանրամասները տեսանյութում.

