Չգիտեմ ճակատագիրն ինչո՞ւ է մեզ այսքան փորձությունների միջով անցկացնում.ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ
Արխիվ 16-20ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ այսօր անդրադառնալով կանադահայերի կողմից լիբանահայերի համար օգնության մարաթոնին ասել է.
<<Ողջույն աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր ազգակիցներ, սիրելի հայեր: Չգիտեմ ճակատագիրն ինչո՞ւ է մեզ այսքան փորձությունների միջով անցկացնում: Միգուցե Աստված վստահ է, որ մենք ուժեղ ենք և կարող ենք հաղթահարել այդ փորձությունները: Այս օրերին մեր լիբանանահայ հայրենակիցները ճգնաժամի մեջ են և ունեն օգնության կարիք: Մենք պետք է միասին լինենք և ամեն մեկս ինչով կարող ենք օգնենք մեր հայրենակիցներին: Ուժեղ եղեք, պինդ եղեք սիրելիներս: Մենք կարող ենք հաղթահարել յուրաքանչյուր բարդություն, խնդիր և այսօր ես միայն երգով կարող եմ թեթևացնել Ձեր ցավը, ձեր խնդիրը: Համբերություն ձեզ մենք ձեր կողքին ենք>>: Եվ մի գեղեցիկ կատարում նվիրել նրանց: Այդ կատարմամբ նա փոխանցում իր սրտից բխած հարգանքն ու սերը:
Կուզենայի, որ նման բարի ցանկությունները շատ լինեն մեր իրականության մեջ և միմյանց քծնելու, քարկոծելու, ամպատվելու փոխարեն մի պահ մտածենք, որ այս կյանքում պետք է այնպես ապրենք, որ հետո չամաչենք մեր ապրած օրերից : Փորձենք ապրել ճիշտ: Ստով, բամբասանքով ու կեղծիքով ազգին չենք օգնի:
Ն. Զաքարյան

