Ամեն մեկս իր խաչը պետք է պատվով տանի. Ռոբերտ Քոչարյան
Արխիվ 16-20Ծանր խաչ չի լինում, ամեն մեկս իր խաչը պետք է պատվով տանի: Այս մասին համախոհների և աջակիցների հետ հեռավար հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցի շուրջ մտահոգությանը, այո, մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը , որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում, այստեղ կարծում եմ՝ շատ շտկելու բաներ կան: Երևի հիմա չարժե մտնել մանրամասնությունների մեջ, մոտակա ժամանակներում այս կարևորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ և կփորձեմ նաև մանրամասնել այն մտահոգությունները, որն այսօր ունեմ»:

