Պետական ապարատը պետք է ժամացույցի պես աշխատի, մինչդեռ այսօր հակառակ պատկերն է. Ռոբերտ Քոչարյան
Արխիվ 16-20Ես ժամանակին թեզ էի առաջարկել ոչ թե ուժեղ, այլ կազմակերպված պետություն: Իմ նախագահության տարիներին այդ թեզն էի միշտ առաջ քաշում, քանի որ կազմակերպված պետությունն անխուսափելիորեն դառնում է ուժեղ պետություն: Այս մասին համախոհների և աջակիցների հետ հեռավար հանդիպմանը ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով բոլոր կայացած պետությունները առանձնանում են իրենց պետական արդյունավետությամբ, մինչդեռ Հայաստանում այսօր դրա հակառակ պատկերն է:

