Ովքեր են Հայաստանում կանգնած հակառուսական արշավի հիմքերում

Արխիվ 16-20

Իլհամ Հեյդարովիչի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է դուրս գալ արցախյան բանակցային գործընթացից, եթե բանակցային գործընթացը տեղից չշարժվի, Ադրբեջանում ռազմատենչության ավելացման ազդակ դարձավ: Մոտավորապես նույն միտքն է հնչում տարաբնույթ պետական եւ հանրային գործիչների կողմից:

ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻՍՏԵՐԻԱՆ

Օրինակ, ռազմական փորձագետ համարվող, կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գնդապետ Շահիր Ռամալդանովը այս մտքին է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության տարիների ընթացքում համանախագահող երկրներն ապացուցել են, որ շահագրգռված չեն, որ սկսվեն ակտիվ մարտական գործողություններ եւ ադրբեջանական հողերն ազատվեն հայկական օկուպացիայից: Լարվածության բորբոքվող օջախի պահպանումը ձեռնտու է նրանց, քանի որ թույլ է տալիս հաղթաթղթեր ունենալ Հարավային Կովկասում»: Հետեւաբար, ըստ Ռամալդանովի. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արգելել Ադրբեջանին՝ ազատագրել իր հողերը»:
Նկատենք, որ Ռամալդանովն արցախյան պատերազմի մասնակից է, այսինքն, երեւի լավ է հիշում, թե պատերազմի ժամանակ ազերիները քանի անգամ զինադադար խնդրեցին, հետո՝ խախտեցին, նորից ջարդ կերան, էլի զինադադար խնդրեցին... Ու այդպես, մինչեւ 1994թ. մայիս: Նորից խախտեցին 2016թ. ապրլին, էլի վազեցին Մոսկվա՝ զինադադար խնդրելու: Երեւի նաեւ պատկերացնում է, որ հերթական անգամ զինադադարը խախտելը եւս կարող է նույն շրջապտույտի հերթական գալարը դառնալ, ինչքան էլ որ այս պահին հայաստանյան իշխանական համակարգը լցված է Հեյդարովիչի նման դասալիքներով: Ասենք, էականը սույն նախկին գնդապետի եւ նման բազում այլ անձանց սպառնալիքները չեն: Հասկանալի է, այս ողջ «կոմպանիան» գալիս է վերեւներից, այսինքն՝ Հեյդարովիչը փորձում է ամեն կերպ ցույց տալ, թե պատրաստ է պատերազմ սկսել, եթե...
Թե որն է չսկսելու գինը, մեկնաբանեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ պահանջելով, թե պետք է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանան ըստ էության»: Ըստ խոսնակի, Հայաստանը լուրջ կասկածի տակ է դնում «Բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոչը», այսինքն՝ զբաղված է բանակցային իմիտացիայով: Հետեւաբար, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերեն...»:
Ասենք, սա Ալիեւի հիշատակված հայտարարությունից էլ էր հասկանալի՝ պետք է բանակցությունները տեղափոխել բուն կարգավորման փուլ, հակառակ դեպքում Բաքուն կդադարի բանակցել:
Ճիշտ է, բաքվի հոխորտանքներին Նիկոլը իր խոսնակի բերանով փորձեց պատասխանել, բայց ինչ-որ լացակումած տեքստ էր ստացվել: Ընդամենը անցել էր պատմական հեղինակների թվարկմանը, թե ժամանակին գրել են Հայաստանի մասին, մինչդեռ Ալիեւի բուն սպառնալիքին, թե կդադարեցնի բանակցել, հոդաբաշխ արձագանք չկար: Չնայած, թերեւս, Նիկոլն էլ է լավ հասկանում, որ բանակցել-չբանակցելը, պատերազմել-չպատերազմելը ամենեւին էլ Ալիեւի կամքից կամ քմահաճույքից կախված գործընթացներ չեն: Օրինակ՝ հիշեցնենք, որ 2016 թվականին Ալիեւը որոշեց պատերազմել, երբ ԱՄՆ-ում էր, այսինքն՝ ամերիկյան այն ժամանակվա ուլտրալիբերալ իշխանություններից «դաբրո» էր ստացել: Բայց այն պահին, երբ Դաղստանում՝ ադրբեջանական սահմաններից ոչ հեռու ռուսական տանկերը զորավարժություններ սկսեցին, իսկ ճակատային հատվածում Հայաստանը առանց զինամթերք խնայելու հրետանային ծանրագույն հարվածներ հասցրեց ռազմադաշտ դուրս գալ պատրաստվող ադրբեջանական հիմնական ուժերին, Ալիեւը լավ հասկացավ, թե իրականում պատերազմել-չպատերազմելու «դաբրոն» որտեղից պետք է գա: Ու, Նիկոլն էլ, որ շատ է սիրում խոսել 2016 թվականի դեպքերից, քանիցս ցույց է տվել, որ իր հերթին է ճանաչում նման «դաբրոների» իրական հասցեատիրոջը:
Կարճ ասած, գործնականում չնչին հավանականություն ունի այն, որ Հեյդարովիչը առանց բոլոր «դաբրոները» ստանալու անգամ այս բոլոր սպառնալիքներից հետո իրականում որոշի դուրս գալ բանակցություններից եւ պատերազմ սկսել: Իհարկե, բացառությամբ այն դեպքի, եթե կարողանա Մոսկվային շրջանցելով սեպարատ, գերգաղտնի պայմանավորվածություն ձեռք բերել հայաստանյան իշխանությունների հետ: Ընդ որում, այս տարբերակի դեպքում անգամ ռիսկը շատ մեծ է:

ՈՒՄ ՀՐԱՀԱՆԳՈՎ Է ՖԵՅՔԱԲՈՒԾԱՐԱՆԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ ՍԿՍԵԼ

Բայց ահա փոխարենը հայաստանյան գործող իշխանությունների քայլերը լիովին այլ տրամաբանության մեջ են: Այսպես՝ Նիկոլը մեկ գնում է ռուսների հետ բաց հակամարտության, մեկ որոշում է գովերգել ռուսական ռազմական ներուժը: Բայց սրանով հանդերձ էլ իշխանական շրջանակներում հակառուսականության դոզան կարծես սկսում է հասնել գագաթնակետին:
Այսպես, մի շարք աղբյուրներ եւս հաստատեցին ավելի վաղ մեր տարածած լուրն այն մասին, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանի ռուսական ռազմաբազան հանելու հարցը: Ավելին, որ այս ուղղությամբ առկա են արեւմտյան հայտնի շրջանակների հստակ հրահանգները: Իշխանական հայտնի ֆեյքային կառույցը եւս վերջին ժամանակներս գերակտիվ տեմպերով վերսկսել է Հայաստանում հակառուսականություն քարոզելը, ընդ որում, ակնհայտորեն հիմնական շեշտը դրված է ռուսական ռազմաբազան վարկաբեկելու վրա:
Այն, որ խաղի մեջ է դրվել նաեւ պետական աշխատավարձով գործող ֆեյքային մեքենան, միտք է առաջ քաշում, որ այն հազիվ թե հանդգնի Նիկոլի «գլխից թռնել»: Ի վերջո, նրանք հենց Նիկոլի փաստացի ղեկավարության ներքո են եւ եթե նրա կամքի դեմ ուղղված գործողությունների գնան, այն էլ այնպիսի արմատական ու գերվտանգավոր հարցի հետ կապված, ինչպիսին է ռուսական բազան Հայաստանից հանել-չհանելու թեման, այդ դեպքում պետք է որ մի շարք գլուխներ արդեն իսկ «թռած լինեին»: Բայց չէ, ֆեյքերը հանգիստ իրենց սեւ գործն են անում, իշխանական վերնախավում այդ հարցով մտահոգության նշույլ անգամ չի նկատվում, ինչը տանում է այն մտքին, որ հակառուսականության այս դոզան հենց Նիկոլի առնվազն ցանկությամբ, եթե ոչ նախաձեռնությամբ է ընթանում:

ՆՈՐԻՑ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ԵՆՔ

Այս իրավիճակում պարզ հարց է ծագում: Լավ հասկանալով, որ մեր երկրի եւ տարածաշրջանի ամենաառանցքային հարցի՝ պատերազմի կամ խաղաղության բանալին Մոսկվայում է, նաեւ, որ եթե Ալիեւն այնուամենայնիվ կապը կտրի եւ ոչնչի չնայելով պատերազմ սկսի, Թուրքիան էլ այն կողմից գա օգնության, ապա հենց այդ ռազմաբազան է լինելու մեր երաշխիքը, ինչպե±ս է այդ նույն ռազմաբազայի դեմ նման խաղ սկսվում: Հարցի հետ կապված կան մի քանի հնարավոր տարբերակներ:
1. Հնարավոր է, որ այսկերպ հայաստանյան իշխանությունները պարզապես «իրենց արեւին» փորձում են ինչ-ինչ ճնշումներ գործադրել Մոսկվայի վրա, իրականում չմտածելով անգամ բազան հանելու մասին: Սակայն սա ոչ միայն քիչ հավանական, այլ նաեւ, եթե հանկարծ այդ տարբերակն է, զրոյական էֆեկտիվությամբ քայլ կլիներ: Մոսկվան հազիվ թե նման ճնշումների ուշադրություն դարձնի, հաշվի առնելով, որ, ըստ հայտնի լուրերի, դեռ Նիկոլի իշխանության գալու ժամանակ Պուտինի հետ նրա առաջին հանդիպմանն է վերջինիս կողմից առաջարկ եղել՝ եթե ուզում ես, բազան կհանենք: Նույն լուրերի համաձայն, դա լսելուն պես Նիկոլը սպիտակել է, թե չէ, ինչ բազա հանել, մենք նման օրակարգ չունենք:
2. Խոսակցությունների թեմա է նաեւ այն վարկածը, որ ներկայիս խայտառակ ֆինանսական վիճակում իշխանությունը պահելու համար Նիկոլին առնվազն մեկ միլիարդ դոլար է պետք, որը, սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամը կամ արեւմտյան որեւէ այլ կտա միայն ռուսական բազան հանելու դեպքում: Հնարավոր տարբերակ է, սակայն այս դեպքում կա այլ հարց՝ բազան հանելուց հետո Նիկոլը կհասցնի± այդ միլիարդը ստանալ, եթե իրոք տան: կասկածելի է:
3. Վարկածներից մեկն էլ այն է, որ բազան հանելը արտաքին սորոսական թեւի վերջնագրային պահանջն է, համեմված սպառնալիքով, որ հակառակ դեպքում Նիկոլի դեմ բոլոր խաղաթղթերը կգործարկվեն ու նրան պաշտոնանկ կանեն: Նիկոլն էլ, ըստ վարկածի, մտել է խաղի մեջ՝ միգուցե մտածելով, որ վերջին պահին, եթե հանկարծ տեսնի, որ ուժերը չեն բավարարում խոստացածն անելու համար, ըստ հին սովորույթի, նորից կխաբի: Այս տարբերակը, իհարկե, զգալի հավանականություն ունի:
4. Վարկածներից մեկն էլ այն է, որ գործում է ԼՏՊ-ական հին ծրագիրը. Արցախը տալ` «Պատերազմ, թե՝ խաղաղություն» սկզբունքով, արագորեն բացել թուրքական սահմանը եւ թուրքական կուրատորությամբ մասնակցել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հակառուսական գծի ստեղծմանը: Ի դեպ, վերջերս նման հրապարակային պնդում եւս եղավ, որ արտաքին պատվիրատուները հայաստանյան գործող իշխանություններից պահանջել են՝ օգնել Անկարային՝ Մոսկվայի դեմ պայքարում: Բայց եթե այս վարկածն է, ապա սա եւս անհեռանկար է: Նախ, ինչպես ցույց տվեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատմությունը, Անկարան շատ ավելի խորքային պատճառներով բուռն բախումների մեջ է մտել Եվրոպայի հետ, որտեղից հնչում են Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կոչեր: Առճակատում կա նաեւ Վաշինգտոնի հետ, որը եւս պաշտոնապես դատապարտել է Անկարային՝ Սուրբ Սոֆիայի հետ կապված: Ի պատասխան Անկարան շրջանառում է այն հարցը, որ ռուսական C-400-ները մեծ հաջողությամբ փորձարկել են ամերիկյան ինքնաթիռների դեմ, ու փոխարենը Սպիտակ տնից լսվեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Վերջապես, Սուրբ Սոֆիայի հետ կապված դատապարտող խոսքեր լսվեցին Մոսկվայից՝ Կրեմլից եւ Համային Ռուսիո պատրիարքից:
Կարճ ասած, Անկարան բոլոր ուղղություններով մեծ բախումների մեջ է, եւ եթե այս պահին նաեւ մտածի հակառուսական (նաեւ՝ հակաիրանական) նոր բաժանարար գծերի մասին, հետեւանքները կարող են շատ լուրջ լինել: Եթե պարզվի, որ Էրդողանի հին ընկեր Սորոսը հենց նման հրահանգ է տվել իր հայաստանյան խամաճիկներին, ապա հետեւանքները մեզ համար կարող են ողբերգական լինել:
Կարելի է այլ վարկածներ եւս նշել: Սակայն բուն փաստը, որ Հայաստանում սկսել են հակառուսականության բուռն արշավ, արդեն իսկ լրջագույն վտանգների մասին է ակնարկում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում