Սորոսական Լարիսա Մինասյանը անիմաստ ձգում է դատական նիստը

Արխիվ 16-20

Այսօր տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանն ընդդեմ սորոսական Լարիսա Մինասյանի հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ հայցի առարկան է պարտավորեցնել Լարիսա Մինասյանից ներողություն խնդրել Հայկ Բաբուխանյանից եւ հերքել իր այն հայտարարությունը, թե իբր, 2000 թվականին Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է Բաբուխանյանի գործողումը, որի հետեւանքով էլ Հ. Բաբուխանյանը սորոսական է: նախորդ դատական նիստը նվիրված էր այն զավեշտալի պատմությանը, որ դրանից նախորդ նիստի ժամանակ Հայկ Բաբուխանյանը հայտարարել էր, որ սորոսականների կողմից բերված փաստաթուղթը, թե իբրեւ ՍԻՄ նախագահը հաշվետվություն է տվել Սորոսի հիմնադրամին իր գործուղման մասին, կեղծ է եւ պահանջել էր ձեռագրաբանական փորձաքննություն, որից սակայն հրաժարվեցին թե՛ սորոսականները եւ թե դատավորը: Ընդ որում, սորոսականների փաստաբանը նախորդ նիստերից մեկի ժամանակ նշեց, որ գուցե եւ բերված հաշվետվությունը գրված է ոչ Հայկ Բաբուխանյանի կողմից: 

Ինչպես գւտեք նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը ՚ներկայացուցիչըՙ միջնորդեց դատարանին որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ցանկանում էր իր վստահորդ կազմակերպությունից երկու հարց ճշտել.

1. Միգուցե այդ ներկայացրած ապացույցից հրաժարվեն, որի հետ կապված հայցվոր կողմը դիրքորոշում էր հայտնվել, որ դրանք կեղծ է եւ չեն ստորագրվել: 

2, Հաշտության հետ կապված քննարկումներ անի իր վստահորդի հետ:

Ինչպես մեզ փոխանցեց հայցվոր կողմի պաշտպան ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ.

Այսօրվա դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտարարեց, որ հաշտություն չի կնքվելու, իսկ ապացույցները պետք է մնան գործում, որոնք ինչպես արդեն  հայցվորի կողմից հայտնվել էրՙ կեղծ են:

Փաստորեն ստացվեց, որ անիմաստ նախորդ դատական նիստը հետաձգվեց եւ ավելորդ ծախսելով եւ ժամանակը, ինչպես նաեւ վատնելով պետական միջոցները:

Այսօր դատարանը ավարտեց բացարկի միջնորդությունը եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որն ըստ նախագահող դատավորի կհրապարակի 2020 թվականի հուլիսի 14-ին:

«Դատարանի համապատասխան որոշումից հետո լրացուցիչ կտեղեկացնմեմ կապված այդ կեղծ ապացույցների հետ, թե ինչպիսի իրավական գործառությներ ենք իրականացնելու»,- եզրափակեց փաստաբանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում