ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Ըստ վստահելի աղբյուրի` Նիկոլը մտածում է փոխվաչապետի պաշտոնում Տիգրան Ավինյանին փոխարինել Արայիկ Հարությունյանով, քանի որ վստահ է, որ Տիգրան Ավինյանը անդրազգային ուժերի հովանու ներքո ձգտում է ազատվել Նիկոլից եւ ինքը զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Իսկ Արայիկ Հարությունյանին նա համարում է վստահելի հենարան եւ գրեթե ամբողջովին վստահում է: Սակայն, նույն աղբյուրի վկայությամբ, «Թավշյա դդում» մականունով այդ «սուպերնախարարը» արդեն իսկ իր խողովակներով կապ է հաստատել դրսի տիկնիկավարների հետ եւ հավաստիացրել նրանց, որ ինքն Ավինյանից ավելի արդյունավետ կարող է զավթել Նիկոլի տեղը եւ Ավինյանից ավելի լավ կատարել տերերի հանձնարարությունները: Այնպես որ, ըստ էության, ի դեմս Արայիկ Հարությունյանի, բռնապետիկն իր կրծքի վրա օձ է տաքացրել...

