ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՎԱԼՎԵԼ

Արխիվ 16-20

Եվ այսպես, նախօրեին մեկ օրում ունեցանք եւս 18 կորոնավիրուսային զոհ: Հսկայական թիվ, մոտ կրկնակի ավել, քան մարտի 1-ի զոհերի թիվն է: Երեկ պատկերն էլ ավելի վատ էր՝ 20 մահ: Դրա հետ մեկտեղ, թեեւ օրական թեստավորումների քանակը նվազեցնելով, մի քանի երկու-երեք օր ձգեցին, այնուամենայնիվ, երեկ վարակվածության ցուցանիշն անցավ 30 հազարի շեմը՝ կազմելով 30 346:

 

ՄՏԱՆՔ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿ

Ինչ է սա  նշանակում պաշտոնապես 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանի համար: Սկսենք մահերից:

Այսպես, 706 զոհ: Ճիշտ է, 170-ին ներկայացնում են, որպես կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացած` «մաքուր» կորոնավիրուսային մահ ներկայացնելով 536-ին, սակայն բազմիցս է հիմնավորվել նման մոտեցման կեղծարար բնույթը: Այն պարզ պատճառով, որ եթե կորոնավիրուսով վարակվածներին արգելել են հերձել, ապա չի կարող լինել որեւէ հիմնավորում, թե որն է այս կամ այն մահվան պատճառը, ով է կորոնավիրուսից մահացել, ով` միայն վարակված էր, բայց մահացավ այլ հիվանդությունից: Վերջապես, արդյոք այդ «այլ հիվանդությունը» կորոնավիրուսի պատճառով չէ՞ր սրվել` մարդուն հասցնելով  մահվան: Մի խոսքով, անկախ իշխանական այդ «շրջանցիկ մանեւրներից», ունենք 706, այսինքն` 1 միլիոն մարդու հաշվարկով 238 զոհ: Ի՞նչ վիճակում ենք աշխարհի մասշտաբով: Մոտ 10 օր առաջ նման հաշվարկ կատարել էինք, այն ժամանակ այդ ցուցանիշով (ըստ Worldometers.info-ի) աշխարհում 29-րդն էինք (բնակչության պաշտոնական թվի հաշվարկով, եւ եթե վերցնենք բնակչության փաստացի թիվը, կունենանք էլ ավելի վատ վիճակ): Մեր հերթական համեմատությունը ցույց տվեց` այսօրվա դրությամբ աշխարհում 19-րդն ենք (տե՛ս աղյուսակը), այն դեպքում, երբ մեկ օր առաջ 21-րդն էինք: Այսինքն, 10 օրում ունեցել ենք մահացության մակարդակի թռիչք, ինչը նկատելի է անգամ օրական ռեժիմով: Ընդ որում, այս հաշվարկները բնակչության պաշտոնական թվով է: Եթե հաշվի առնենք փաստացի բնակչությունը, ապա վիճակն ավելի կվատանա: Ի դեպ, եթե անգամ հաշվարկների մեջ ներառվեն «զուտ կորոնավիրուսային» 536 մահերը, քիչ բան կփոխվի. էլի կմնանք վատթարագույն երկրների ցանկում: Սակայն դրանով ամեն ինչ չի սահամանփակվում: Մեզանից առաջ գտնվող երկրների ցանկում մի քանիսը կղզի-քաղաք պետություններ են` մի քանի հազարից մինչեւ մի քանի տասնյակ հազար բնակչությամբ: Նրանց մոտ հաշվարկները բոլորովին այլ տրամաբանություն ունեն, եւ այստեղ մեկ-երկու զոհը կարող է 1 միլիոն բնակչի հաշվարկային ցուցանիշում կտրուկ փոփոխություններ առաջացնել: Նման երկրներից է, օրինակ, մոտ 77 հազար բնակչությամբ Անդորան, որտեղ թեեւ 1 միլիոն մարդու հաշվով մահվան դեպքերը 673-է, սակայն այնտեղ ապրիլի վերջերից վարակի տարածումը գործնականում կանգ է առել, եւ մայիսի 16-ից առ այսօր ընդամենը 1 մահվան դեպք է գրանցվել (ընդհանուր մահվան դեպքերը 51 են): Նույնը կարելի է ասել ցուցակի առաջատարի՝ Սան Մարինոյի մասին, որտեղ 1 մահվան դեպք գրանցվել է ապրիլի 26-ից սկսած: Այսինքն, միգուցե Հայաստանըմիլիոն մարդու հաշվարկով Սան Մարինոյի 1238 ցուցանիշին չհասնի, բայց պարզ է, որ դա ոչ մի բան չի նշանակում: Նման երկրներին մի կողմ թողնելու դեպքում Հայաստանի դիրքերը կտրուկ «կբարելավվեն»: Կա նաեւ մեկ այլ նրբություն: Բանն այն է, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանից շատ զոհեր ունեցող մի շարք երկրներում էլ մահացության ցուցանիշը վաղուց է տեղափոխվել շատ փոքր ավելացման փուլ:

Օրինակ Ֆրանսիայում զոհերի ցուցանիշն այսօրվա դրությամբ 29 933 է: Սակայն մահվան դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ապրիլի վերջերից մինչեւ մայիսի կեսերը: Այսպես, մայիսի 17-ին Ֆրանսիայում զոհերի ընդհանուր թիվը 28 108 էր, եւ դրան հաջորդած մոտ երկու ամիսներին արձանագրվել է ընդամենը մոտ 1.8 հազար մահ: Արդյունքում, թեեւ Ֆրանսիայում 1 միլիոն մարդու հաշվարկով մահացության ցուցանիշը 459 է, սակայն վերջին երկու ամսում այն գրեթե չի փոփոխվել: Այն դեպքում, երբ Հայաստանում օրական մահացության դինամիկան մոտավորապես հունիսի սկզբներից սկսած նույն բարձր մակարդակի վրա է` հիմնականում օրական 10 եւ ավելի մահ: Իհարկե, սա նաեւ նշանակում է, որ մեր առողջապահությունն այդպես էլ չի կարողանում, այսպես ասենք, լավագույն բուժումն ապահովել հիվանդների համար: Դա նաեւ իր  բացատրությունն ունի, սակայն այլ թեմա է: Այս պահին պարզապես ֆիքսենք, որ 1 միլիոն վարակվածի հաշվով մեզանից առաջ գտնվող շատ երկրների մոտ այդ ցուցանիշը գրեթե կանգ է առել, իսկ մեզ մոտ պահպանում է աճի դինամիկան: Եվ եթե հաշվի առնենք վերջին երկու շաբաթներին արձանագրվող վարակվածության ռեկորդային բարձր մակարդակը, ապա ստիպված ենք ենթադրել, որ կպահպանվի նաեւ 1 միլիոն մարդու հաշվով մահացության ցուցանիշի աճը: Այսինքն, որ մի շարք երկրներից առաջ անցնելու հավանականությունը շատ մեծ է:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՊԱՅՔԱՐՆ» ԱՐԴԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈԿՈՐԴԻՆ Է

Հանրագումարում այս պատկերն ունենք: Արդեն այս պահին (եթե անգամ հաշվենք մահացության եւ երկրի բնակչության պաշտոնական թվերը) ունենք մահացության խիստ բարձր ցուցանիշ` 215 երկրների մեջ երկրորդ տասնյակի մեջ ենք: Սակայն փաստացի վիճակով երկրորդ տասնյակի մոտավորապես կեսերին ենք՝ ունենալով «առաջ գնալու» լուրջ պոտենցիալ: Բայց փոխարենը մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքար կոչվածը այդպես էլ մարդկանց դիմակ պարտադրելուց այն կողմ չանցավ: Ընդ որում, արդեն որերորդ դեպքն է, երբ հայաստանյան ոստիկանները, ավելի ճիշտ, բառիս բուն իմաստով «մենթերը», արդեն առանց անգամ տարիքի, սեռի ու ցանկացած նման գործոնի նայելու, մարդկանց բառացիորեն շանսատակ են անում՝ օրական  տուգանքների «պլանը» կատարելու համար: Ավելին, արդեն դիմակային տուգանքները դարձրել են բյուջե լցնելու միջոց. հակառակ դեպքում դժվար է բացատրել այն մառազմատիկ համառությունը, որը դրսեւորում են են մեր «հայրենի» իշխանությունները՝ կորոնավիրուսի հաղթարշավի ֆոնին ոչինչ չձեռնարկելով եւ միայն բարոյականության զրոյական մակարդակին մոտեցող ոստիկաններին ժողովրդի դեմ քշելով: Եթե սրան գումարենք, որ կորոնավիրուսը դարձրել են նաեւ սեփական իշխանությունն ամրացնելու միջոց, ապա կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու վարակի դեմ իրական պայքար այդպես էլ չեն մղում: Մղեն, որ վարակը նահանջի, ու այլեւս այդքան փրկարար արտակարգ դրությունը չկարողանա՞ն շարունակել: Միայն թե այդ մոտեցումն էլ է սկսել ձախողվել, ընդ որում՝ աշխարհի մասշտաբով: Այսպես, գնալով ավելանում են այն երկրների թիվը, որտեղ տեւական ու այդպես էլ արդյունավետությամբ աչքի չընկնող կորոնավիրուսի դեմ «պայքարի» իշխանական միջոցառումները մինչեւ վերջ զզված մարդկանց հանում է փողոց: Իսկ Հայաստանում, բացի սկսվող հրապարակային դժգոհություններից, նկատվել են նաեւ «մենքերին»  հակահարված տալու դեպքեր: Կարելի է բերել վերջին աղմկահարույց դեպքի օրինակը, երբ մեքենայում գտնվողները` կին ու մանուկով բախման մեջ մտան հանցագործների փոխարեն սեփական ժողովրդին «պատերազմ հայտարարած մենքերի» դեմ: Ու նման միտումները միայն խորանալու եւ ծավալվելու տպավորություն են թողնում:

«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- հերթական պոպուլիստական հայտարարությամբ երեկ հանդես եկավ վարչապետ Նիկոլը: Իսկ 706 մահվան փաստ կամ Վրաստանից 40-50 անգամ բարձր մահացության ցուցանիշն ինչի՞ մասին է խոսում:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում