Թիրախավորված է այն, ինչ հայապահպան է.Շուշան Պետրոսյան
Արխիվ 16-20«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու մասին զրուցեցինք նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:
Շուշան Պետրոսյանի դիտարկմամբ` այն ամենն ինչ տեղի են ունեում հայ եկեղեցու շուրջ բնավ անմեղ քայլեր չեն: Շուշան Պետրոսյանի դիտարկմամբ` օրինակ հենց ինքը մասնկաից է եղել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքի ստեղծման գործընթացին: Իսկ ահա ինչ վերաբերում է առարկային ապա ըստ երգչուհու դասագիրքը շատ մատչելի է և երեխաները շատ հեշտ են առարկան սովորում:
Շուշան Պետրոսյանի կարծիքով առհասարակ տարօրինակ է, երբ որոշ մանկավարժներ իշխանությանը քծնելու համար դժգոհում են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից: Այդ մարդիկ չունեն պատասխանատվության զգացում: Նման մանկավարժները պարզապես իրենք են անհետաքրքիր դասեր վարում, այդքան մի բան:
Շուշան Պետրոսյանը նաև նշում է, որ իր երեխաները դպրոցում անցել են այդ առարկան և մեծ սիրով և հաճույքով են սովորել:
Երգչուհու խոսքով` թիրախավորված է այն, ինչ հայապահպան է: Մեր պետականությունն ունենալու համար մեզ անհրաժեշտ են եկեղեցին և բանակը և ահա այս երկու առարկաներն ել դպրոցական ծրագրերից հանվում են:
Հայկ Գևորգյան

