Հայաստան լրտես է մտել. Գուրգեն Եղիազարյան
Արխիվ 16-20Դեռևս ամիսներ առաջ սահմանադրական հանրաքվեի համար ծախսված միլիոնները կարծես շատերի զայրույթն են շարժել: Թեպետ սահմանադրական հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ, սակայն, հանրաքվեի վրա վատնած գումարի թվերը անհասկանալի ձեւով մնացին սառույցին գրված: Այս մասին զրուցեցինք քաղաքական մեկնաբան Գուրգեն Եղիազարյանի հետ:
Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետությունում լրտես է մտել, հակառակ դեպքում որևէ մեկի մտքով չէր անցնի միլիոններ մսխել:
Գուրգեն Եղիազարյանի պնդմամբ` պետք է փնտրել և գտնել այդ լրտեսին, որն ամեն կերպ փորձում է սոված ժողովրդի գումարները վատնել:
Մեր այն հարցին, թե ո՞վ է այդ լրտեսը, Գուրգեն Եղիազարյանը նշեց հետևյալը.
Այդ լրտեսը շատ լուրջ պաշտոն ունի, սակայն այդ սրիկային հուսամ բոլորս կգտնենք:
Այն հարցին, թե ի՞նչ է մտածում Գուրգեն Եղիազարյանը դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու մասին, Գուրգեն Եղիազարյանը նշեց հետևյալը.
Այս պարագայում ևս նույն լրտեսն է մեղավոր: Այդ լրտեսը փորձում է ջնջել մեր պատմությունը: Սակայն դրանք միայն լրտեսական փորձեր են լինելու: Մենք պետք է զգոն լինենք և պաշտպանենք մեր եկեղեցին:
Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ նաև դիմակ չկրելու տուգանքի բարձրացմանը և ասաց հետևյալը.
Նիկոլն ո՞վ է, հա էն վարչապետը կոչվողը...
Հայկ Գևորգյան

