Արայիկ Հարությունյանի քավորորդին պաշտոն է ստացել
Արխիվ 16-20Ինչպես արդեն տեղեկացանք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հրաչյա Թաշչյանին վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ նշանակելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․
«Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ մինչ այս Հրաչյա Թաշչյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: Ուշագրավ է, որ Հրաչյա Թաշչյանը ևս ԽԾԲ-ի արդյունքում է հայտնվել այս պաշտոնին: Մեր տեղեկություններով, վերջինս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քավորի որդին է:
Հայկ Գևորգյան

