Նիկոլ Փաշինյանի տղան կմեկնի՞ հանգստի
Արխիվ 16-20Ինչպես ավելի տեղեկացանք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու տեղեկացրել, որ որդին՝ Աշոտը, զորացրվել է։
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
Մեզ հասած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը պատրվաստվում է մեկնել Իսպանիա, վերջինիս երազանքն է տեսնել Բարսելոնան, սակայն համավարակի պատճառով Աշոտի բաղձալի երազանքը դեռևս կմա օդից կախված:
Հայկ Գևորգյան

