ԱՅՍ ՉՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ե°Վ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ, Ե°Վ... ՊԵՏԱԿԱՆԱԶՐԿԵԼՈՒ «ՄԱՏԵՐԻԱԼ» Է

Արխիվ 16-20

Փառք մեր պարետին, ոտքերը լվացեք, ջուրը խմեք: Մի քանի ամիս էլ չանցած` նա մեծահոգաբար որոշեց, որ թոքային եւ սրտանոթային հիվանդներին կարելի է ազատել բաց տարածքում բերանը դիմակ-դնչկալով ծեփելու պարտավորությունից: Որպեսզի հանկարծ հենց փողոցում շնչահեղձությունից չմեռնեն ու չդառնան աղմկալի դատական գործերի «ջառմա»:

 

ՈՉ ԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԻԺ

Պարետի այդ որոշման առնչությամբ, հետեւելով սիլլոգիզմներ ստեղծելու թրենդին, տեղում առաջարկեց պարետա-կորոնային սիլլոգիզմ:

«1. Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջությանն ու կյանքին:

2. Պարետատունը որոշել է, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ` ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաեւ 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ:

3. Եթե խոցելի խմբերը, լինելով վտանգի առաջնագծում, ազատվում են բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից, պակաս խոցելիներին ինչու՞ եք փռում ասֆալտին եւ անվերջ ակտավորում»:

Ուրեմն ինչ, դիմակը պաշտպանի՞չ գործիք է, թե՞ պատժիչ, հատկապես այս շոգերին: Օրինակ` Արարատ Միրզոյանը, շռայլելով գովք մեծ դիմակատուգանքներին, հանդգնում է «ոչ գիտակից» անվանել այն մարդկանց, ովքեր, ողջամտությունից ելնելով, համոզված են, որ դիմակով վիրուսներից պաշտպանվելը նույնն է, ինչ  հողամասը ցանկապատով մոծակներից պաշտպանվելը: Այսինքն` կարող ենք պնդել, որ բացօթյա տարածքներում դիմակների պարտադրանքը խոշտանգման տարրեր պարունակող զանգվածային պատիժ է: Պատիժ ամբողջ ժողովրդի նկատմամբ: Եվ պարետը որոշել է այդ պատժից ազատել քրոնիկ ծանր հիվանդներին` ճիշտ այն տրամաբանությամբ, որով հիվանդ կալանավորներն ազատվում են պատժախուց տարվելուց: Իսկ «գլխանց» այդ պատժից պարետն ազատել էր մինչև 6 տարեկան երեխաներին: Իսկ դնչկալային տեռորը «հիմնավորելու» նպատակով Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի  հայտարարել է. «Ես ուզում եմ ընդգծել, որ երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում` օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, ու այս առումով կարեւորվում է դիմակների կրումը, այդ թվում, բաց տարածքներում»: Բռնապետիկն իհարկե հերթական անգամ ստեց, քանզի իրականում հայտարարվել է այլ բան: «Չի կարելի բացառել COVID-19-ի օդային ճանապարհով փոխանցման հնարավորությունը հատկապես շատ կոնկրետ պայմաններում` մարդաշատ, փակ, վատ օդափոխվող տարածքներում: Սակայն ապացույցներն անհրաժեշտ է հավաքել եւ ուսումնասիրել, եւ մենք շարունակում ենք այդ գործը»,- հայտարարել է ԱՀԿ-ի տեխնիկական հարցերով փորձագետ Բենեդեթա Ալեգրանցին: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ սիլլոգիզմ է ստեղծել քաղաքագետ Աղասի Ենոքյանը.

«1. Հայաստանում կորոնավիրուսը տարածվում է, որովհետեւ համաճարակի դեմ պայքարի փոխարեն պայքարում են դիմակ դնելու համար:

2. Հայաստանի առողջապահության նախարարը պատրաստվում է չփորձարկված պատվաստանյութը պատվաստել Հայաստանի քաղաքացիներին:

3. Հայաստանում միտումնավոր չի կանխվել համաճարակի տարածումը, որպեսզի առատ նյութ մատակարարվի պատվաստանյութ փորձարկողներին»:

Այսինքն` քաղաքագետն ուղղակիորեն մեղադրում է ե՛ւ Արսեն Թորոսյանին, ե՛ւ ամբողջ խունտային ծանրագույն ոճրագործության մեջ` որ ժողովրդին դարձրել են ոչ միայն, տուգանքի, այլեւ հրեշավոր բժշկական գիտափորձի «մատերիալ»: Այդպիսի արարքների համար Նյուրնբերգում հիտլերականներին կախաղանի էին դատապարտում...

ԻՇԽԱՆԱԶԱՎԹՆԵՐԸ ՇՏԱՊԵՑԻՆ «ՏՈՆԵԼ» ՍԴ-Ի ԳՐԱՎՈՒՄԸ

Իսկ սրանք պատրաստվում են արտակարգ դրությունն ու դնչկալային տեռորը այնքան ձգել, մինչեւ ամբողջովին կոտրեն ժողովրդի կամքը, բոլորին վերածեն անասունների: Ե՛վ տոտալ դիկտատուրայի խնդիր ունեն, ե՛ւ պետք է մինչեւ վերջ կատարեն տերերի առաջադրանքները: Երեւի այդ պատճառով, ցանկալին իրականի տեղ դնելով, քայլասերվածները ցնծությամբ հայտարարեցին, որ Եվրադատարանը մերժել է Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորների հայցը, բայց... Տեսնենք ինչ է ասում իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանը. «Առանձնակի զվարճալի են «ապտակ», «շառաչուն ապտակ ՄԻԵԴ-ից» եւ այլ նման մտքեր շաղ տվող, չարությունից, բայց նաեւ ապագա ՍԴ կազմից երջանկացած տղաներն ու կանայք: Մինչ դուք «հաղթանակի» խրախճանք կազմակերպած ու դրանով արբեցած տարածում եք լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանին եւ այլ դատավորներին, զուգահեռ իրականությունում Եվրոպական դատարանն ԸՆԴԱՄԵՆԸ արձանագրել է, որ այս գործով չի կիրառում միջանկյալ միջոց, սակայն պատրաստ է քննարկել դատավորների գանգատը, ընդ որում, դատարանն ընդգծել է գործի քննությունը ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ կատարելու պատրաստակամությունը: Սա, քանզի խախտումների բնույթն է ակնհայտ: Ու քանզի բովանդակային հարցերի վերաբերյալ պատասխանները, մեղմ ասած, բավարար չեն: Սա նշանակում է` սովորաբար երկար տեւող գործ չի լինելու»:

Այսինքն` Ստրասբուրգից կարող է գալ խունտայի ծրագրերը գերեզմանող վճիռ: Իսկ Եվրոպական դատարանում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հաղորդածը է՛լ ավելի աննպաստ է քայլասերված պետականաքանդների համար. «Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում: Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարեւորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն: Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր: Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ: Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ` սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»:

Օգոստոսի 28` ահա «իքս» օրը, որը ոչ մի լավ բան չի խոստանում խունտային: Եթե իհարկե դեռ մինչ այդ ըմբոստացած Ազգը սրանց չվռնդի գրողի ծոցը: Ի դեպ, նաեւ հետաքրքիր նախանշան` Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցում ԲԴԽ-ն չհնազանդվեց դիկտատորիկի կամքին: Մինչդեռ Նիկոլին թվում էր, որ այդ կառույցն իր գրպանում է...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում