Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը. Արսեն Բաբայան
Արխիվ 16-20Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է: Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:
Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:

