«Հրապարակ». Առողջապահության կենտրոնական կառավարման որոշումը բուռն դժգոհություն է առաջացրել

Արխիվ 16-20

«Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ նախաձեռնությունը, որով առաջարկում է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը լիազորություն տալ՝ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։
Արդյունքում նախարարությունը կկարողանա իրականացնել լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղիղ կենթարկվեն նախարարությանը։ Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության ռեժիմի մասին օրենքով, բայց անգամ պատերազմի տարիներին պետությունը չի օգտվել այս դրույթից։
Սա բուռն դժգոհություններ է առաջացրել առողջապահության համակարգում, որտեղ կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ։ Որ այս 2 տարում նա ոչ մի նորմալ կադր չի նշանակել, նշանակվածներն էլ ձախողվել են, իր ձեռնարկները՝ տապալվել։
Ավելին, հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Թորոսյանն իր կնոջ հիմնարկը՝ ՄԻԲՍ-ը, չի դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող օղակ։ Կառավարությունում էլ նրա գործունեությամբ հիացած չեն․ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձում էր բացատրել, որ սա վտանգավոր հետևանքներ է ունենալու՝ կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, ԲԿ-ների սեփականատերերը կարող են հետագայում կառավարությանը փոխհատուցման պահանջներ ներկայացնել իրենց չստացված շահույթի մասով։
Ուշագրավ է, որ հունիսի 27-ին Փաշինյանը, անդրադառնալով  կենտրոնացված կառավարման մասին հարցին, ասել էր՝ այսօր չկա նման գործողությունների կարիք։ Մնում է պարզել, թե ով է Հայաստանում վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արսեն Թորոսյանը, և ինչով է նա համոզել վարչապետին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում