Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են
Արխիվ 16-20Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են, հաղորդում է ТАСС-ը:
Կամավորների առաջին խումբը, որի վրա փորձարկվել է պատվաստանյութի անվտանգ ու տանելի լինելը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո հոսպիտալից դուրս կգրվի հուլիսի 15-ին: Երկրորդ խմբի կամավորները, որոնց օգնությամբ բժիշկները ստուգում են պատվաստանյութի արդյունավետությունն ու իմունոգենությունը, երկրորդ չափաբաժինը հուլիսի 13-ին կստանան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող բոլոր կամավորներն էլ իրենց լավ են զգում, նրանց մոտ ինքնազգացողության հետ կապված գանգատներ, բացասական ներգործության դրսևորումներ և անցանկալի նշաններ ի հայտ չեն եկել:

