Հնարավոր է` արտակարգ դրությունից անմիջապես հետո էլ հարսանիքները, կնունքները չթույլատրվեն

Արխիվ 16-20

Այսօր կառավարության շենքի առջև ռեստորանային բիզնեսի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել:  Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ՝ ստանալու ցուցարարներին հուզող հարցերի պատասխանները: Ըստ Մանե Գևորգյանի՝ ակտիվիստների խնդրին արդեն իսկ լուծում տրվել էր. «Այս ընթացքում լուծում, ամեն դեպքում, առաջարկվել էր՝ կառավարության ընդունած ֆինանսական աջակցության ծրագիրն էր, որը նախատեսում էր այդ ոլորտի ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն՝ մեկանգամյա գումարի տեսքով»,- նշեց Մանե Գևորգյանը:

Մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է հաշվի առնել  կորոնավիրուսով վարակվածների թվի բարձր ցուցանիշը, որով և պայմանավորված է հարսանիքների, կնունքների, հավաքույթների, մեծամասշտաբ միջոցառումների իրականացման արգելքը. «Չի քննարկվում այն հարցը, որ արտակարգ դրության ընթացքում կամ ավարտից հետո  անմիջապես թույլատրելի կլինեն հարսանիքները, կնունքները, հավաքույթները: Ամեն դեպքում զգուշությունը շարունակում ենք պահել և ըմբռնումով ենք մոտենում հարցին, այնպես չէ, որ ամբողջությամբ բարձիթողի է հարցը, կառավարությունը մշտապես դիտարկման տակ է պահում այս խնդիրը, հիմա էլ քննարկումներ են գնում, թե էլ ինչպես կարող ենք էլ ավելի թեթևացնել քաղաքացիների բեռը»,- պարզաբանեց մամուլի քարտուղարը:

Մենք անդրադարձ կատարեցինք նաև ցուցարարներից մեկի համեմատությանը, թե՝ «մոլերը ամբողջությամբ բաց են և շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, այդ դեպքում մենք ինչու չպետք է աշխատենք». «Դրանք համեմատելու չեն. ջերմաչափվելուց բացի` մարդիկ, որոնք հաճախում են առևտրի կենտրոններ, շարունակում են կրել դիմակ, հաշվարկ է արվում, թե քանի հոգի կարող է խանութի ներսում կանգնել, այդ ամեն ինչը հսկվում է, ինչն անվերահսկելի է, երբ խոսքը գնում է 20, 50, 70, 120 հոգանոց հարսանիքների մասին, որտեղ հնարավոր չէ պահպանել մարդկանց առողջությանն ուղղված կանոնները»,- ընդգծեց Մանե Գևորգյանը:

Մեր այն հարցին, թե առաջիկայում կարելի է սպասել ևս մեկ պետական աջակցության, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ պետական աջակցությունն արդեն տրամադրվել է, բայց հարցը մշտապես շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում. «Ես ինքս էլ չգիտեմ, թե որքան ժամանակ է այս վիճակը պահպանվելու, այն սցենարները, որ հնարավոր է փոխվեն, պայմանավորված է միմիայն համաճարակի ոչնչացմամբ, որն անորոշ է, թե երբ կլինի»,- եզրափակեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում