Տոկիոյի երկնքում երկնաքար է պայթել (Տեսանյութ)
Արխիվ 16-20Հուլիսի լույս 2-ի գիշերը Տոկիոյի երկնքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որը լուսավորել է ամբողջ հորիզոնը: Պարզվել է, որ Ճապոնիայի մայրաքաղաքի մթնոլորտում երկնաքար է այրվել։ Այս մասին հաղորդում Է Japan Times-ը։
Այսպես, տեղական ժամանակով գիշերը 2։30-ին Տոկիոյի բնակիչները կարող էին երկնքում տեսնել 150 տոննա տրոտիլային համարժեքով պայթյուն։ Գիտնականների հաշվարկներով՝ երկնաքարի տրամագիծը մոտ 1,6 մետր է եղել, իսկ քաշը՝ 5,5 տոննա։ Այն մթնոլորտ է մտել վայրկյանում 14 կիլոմետր արագությամբ եւ մոտ երեք տոննա խտություն է ունեցել մեկ խորանարդ մետրում:
Պայթյունը տեսանելի էր գրեթե ողջ Կանտոյի շրջանի վրա։ Հոլովակը ձայնագրել է Քանագավա Դաիչի Ֆուձի պրեֆեկտուրայի Հիրացուկի քաղաքային թանգարանի կուրատորը։ Նա հավելել է, որ երկնաքարը արեւմուտքից արեւելք էր շարժվում:
Երկնաքարի ներսում գիտնականները նոր հանքանյութ են գտել, որը նախկինում երբեք բնության մեջ չի հանդիպել ։
Ենթադրվում է, որ հանքանյութը ձեւավորվել է վաղուց ավերված հնագույն մոլորակի հալված միջուկում։ Ինչ-որ աստերոիդի հետ բախվելուց և կործանումից միլիոնավոր տարիներ անց մոլորակի մի հատված պատահաբար հայտնվել է Երկրագնդի մոտ։

