Ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրա տեղն Ասիայում է. Սարկոզի
Արխիվ 16-20Ֆրանսիայի նախկին նախագահ, 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Նիկոլյա Սարկոզին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործարարների հետ։
Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի ԵՄ-Թուրքիա բոլոր բանակցություններում Ֆրանսիայի մասնակցությունը, գրում է «Միլլիյեթ»-ը։
«Կարծում եմ՝ ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրանց տեղն Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ, երբեք չեմ մտածել ԵՄ-ն լքելու մասին, բայց կարծում եմ, որ ԵՄ-ն լավ չի աշխատում»,- ասել է Սարկոզին հանդիպման ընթացքում:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նա առաջին հերթին Գերմանիայի օգնությամբ պետք է փորձի համոզել Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում:

