«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յուրաքանչյուրն իր խղճի առաջ պետք է պատասխան տա. Շաքե Իսայան

Արխիվ 16-20

Ազգային ժողովում երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությամբ քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ապա նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը: Փակ քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, իսկ «Իմ քայլը» գրեթե միաձայն կողմ քվեարկեց (չհաշված բացակա երկու պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի): Թե ստեղծված իրավիճակում, որոնք են լինելու ԲՀԿ-ական պատգամավորների հետագա քայլերը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻՑ:

- Երեկ ամեն ինչ արվեց, որպեսզի հենց այդ օրը ձերբակալումը տեղի ունենար:  Կանխազգալով եւ կանխատեսելով այս ամենը` մի քանի սցենարներ ունենք մտածված: Մենք առաջիկայում մեր բոլոր քայլերի մասին կտեղեկացնենք: Իհարկե, զուգահեռ հաղորդումներ ենք պատրաստում մի քանի ուղղություններով, ինչի մասին եւս հավելյալ կտեղեկացնենք:

– Տիկին Իսայան, Ձեր ԲՀԿ-ական գործընկերները երեկ ԱԺ ամբիոնից արված իրենց ելույթներում ասում էին, որ «Իմ քայլ»-ում ազնիվ, բարոյական կեցվածք ունեցող ընկերներ ունեն: Սպասելի՞ էր Ձեզ համար, որ 86 իմքայլական` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հետները, կողմ քվեարկեն Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն:

– Միանշանակ սպասելի էր: Իհարկե, որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել եւ պիտակավորել, բայց կոնկրետ ինքս իմ խոսքում որեւէ մեկին չեմ դիմել: Ես իրապես դիմել եմ միայն ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին: Այո՛, շատ նեղ զրույցներում գործընկերներից եւս ահազանգում էին, որ այլ տարբերակ չունեն, որովհետեւ «Իմ քայլին» հրահանգված էր ամեն գնով կողմ քվեարկել այս ամեն ինչին: Ինչեւէ, թող ինձ ներեն, բայց անգամ այդ հրահանգողներին չեմ մեղադրում, յուրաքանչյուրն իր խղճի առաջ պետք է պատասխան տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան