Ատելության գործիքով իշխանությունը զավթած մայդանամետը, երկու տարի անց, այնուամենայնիվ ձգտում է հայի արյուն թափել. Գևորգ Գևորգյան

Արխիվ 16-20

2018թվականին խմբակային կարգազանցությունների, խուլիգանությունների և բախումներ հրահրելու միջոցով Նիկոլ Փաշինյանը ջանում էր Երևանը երկրորդ մայդանի վերածել և բավականաչափ հուսադրված էր, քանի որ 2008-ին նման փորձ արդեն կատարել էր: Արդյունքում ոչ թե արյուն թափվեց, այլ թավիշ եղավ, այսինքն պլանները խափանվեցին, ոչ ոք չտուժեց, չնայած այդ օրերին երկրում գենեռացված ատելությանը, չարախնդությանն ու առանձնակի անմարդկային կոչերին: Փաստացի հարյուրավոր մարդկային կյանքեր փրկվեցին, իսկ ստի տեխնոլոգիան ու քաղաքացիական բախումների տանող գունավոր հեղափոխությունների գործիքակազմը չեզոքացվեց: Ինչպե՞ս. որովհետև Պետությունը առաջնորդում էր պետականության կերտման ակունքներում կանգնած, փայլուն ստրատեգ, պատերազմում հաղթած, խորագետ պետական գործիչ ու մեծ հայրենասեր Սերժ Ազատի Սարգսյանը:
Ժողովրդի մի հատվածի մեջ գենեռացված ատելության գործիքով իշխանությունը զավթած մայդանամետը, երկու տարի անց, այնուամենայնիվ ձգտում է հայի արյուն թափել, որովհետև կարծում է, որ իր իշխանությունը կարող է այդ կերպ պահել: Իսկ մի՞թե հնարավոր է մնալ իշխանության ղեկին, երբ այնքան ես իզգոյացրել պետությունը, որ.
• Քո հետ հարաբերություններ զարգացնելու ոչ մի ցանկություն չկա արտաքին աշխարհից
• Անպատասխանատուի իմիջդ արդեն միջազգային ասպարեզ է դուրս եկել և դարձել մարտահարվեր մեր պետականությանը
• Երբ ոտնահարում ես ժողովրդավարական բոլոր արժեքները և մարդու իրավունքը
• Երբ փորձում ես թուլացնել երկրի անվտանգությունը, Արցախի հարցում առաջնահերթ ես դասում թշնամու շահը
• Փորձում ես խաթարել մեր ազգի բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը
Այսօր էլ հասար արդեն կանա՞նց. Քո ցուցումներով բռնության են ենթարկում խաղաղ հավաքի մասնակից կին պատգամավորներին, իրենց քաղաքական հայացքների պատճառով:
Նիկո´լ, խնդիրը ժողովուրդը չէ´, որին դու մեղադրում ես օրը հազար անգամ, խնդիրը մեր ազգի մենթալիտետը չէ´, որը դու ծաղրում ես, խնդիրը ռուսն ու ամերիկացին, կամ պարսիկն ու վրացին չե´ն, խնդիրը քաղաքական ուժերն ու «թալանչիները» չե´ն, խնդիրը դու´ ես, որ մոլորակը քառակուսի ես տեսնում:
Հեռացի´ր, վերջիդ համար էլ աղոթի´ր:

https://iravunk.com/sim/?p=114194&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ