«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Վաղն առավոտյան ամենայն հավանականությամբ ԱԺ արտահերթ նիստում Գագիկ Ծառուկյանին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից». Շաքե Իսայան

Արխիվ 16-20

Բարգավաճ Հայաստան կոսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին գտնվում է ԱԱԾ-ում, նա հացաքննվում է: ԱԱԾ-ի դիմաց մարդկանց մեծ բազմություն է հավաքվել: Այնտեղ են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները, որից Շաքե Իսայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Այս ամենն ակնհայտ քաղաքական ճնշում է, և մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան, ամենայն հավանականությամբ , ԱԺ արտահերթ նիստում Գագիկ Ծառուկյանին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից»:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-in քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները` նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում` բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:

Մասնավորապես՝ հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացրել էր քրեական գործերի մասին՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Իսկ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքում հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ՝ «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։ Այս հայտարարություններին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերի տարածումը սոցիալական ցանցերով։

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է սկսել Գագիկ Ծառուկյանի տանը, բերման են ենթարկվել կուսակցության Գեղարքունիքի պատասխանատուները:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան