Սպառնացող վտանգ, թե՞ դավադրության տեսություն. իշխող խմբակցության պատգամավորը կողմ է չիպավորվելուն

Արխիվ 16-20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սոցցանցում գրել էր, թե իր շատ վաղեմի ծանոթներիցս մեկն անդրադառնալով ստեղծված իրավիճակին` ասել է, թե «էս ամենն արվում ա մեզ չիպավորելու համար»: Ի պատասխան` իշխող խմբակցության պատգամավորը հեգնել էր` նշելով. «Ես կողմ եմ ինձ չիպավորելուն, քանի որ առանց չիպի, էս ամենի ձեռն իրոք կգժվենք»: Ի վերջո, մարդկանց չիպավորումը կամ, այսպես ասած, 5G-ին, իրական սպառնացող վտա՞նգ է, թե՞ ֆանտազիայի ժանրից, «Իրավունքը» պարզեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

Ամեն ինչ այդքան պարզ չէ: Նախ դրա հեղինակները եւ ապոլոգետները, որոնք քարոզում են այն, անունը դնում են ոչ թե չիպ, այլ առողջության էլեկտրոնային սերտիֆիկատ: Այլ հարց է, թե ինչին է այն ծառայում եւ մեր սուրբ հավատքն ինչ է ասում այդ մասին: Այն մարդիկ, ովքեր հենց այս թեմայի մասին խոսում են, ասում են` դավադրության տեսություն է, թող իմանան, որ սատանայի ամենամեծ հնարքն այն է, որ ժողովրդին համոզի, թե վտանգը գոյություն չունի: Դրա համար էլ ով բարձրաձայնում է խնդիրների մասին, ասում են` դավադրության տեսություն է: Ո՛չ, այդպես չէ, որովհետեւ ակնհայտ տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Եթե 10 տարի առաջ խոսվեր այդ մասին, հնարավոր էր ամբողջը  վերագրել դավադրության տեսությանը, բայց այսօր արդեն կան մարդիկ, որոնք հայտարարում են այդ մասին: Իհարկե, ընդգծում են, որ բարի նպատակով է, հիվանդություների չտարածման համար է եւ այլն, բայց կզարմանայի, որ ասեին, թե  մենք ուզում ենք բոլորիդ ուղղակի հսկողության տակ պահել: Ամեն դեպքում, այս թեման դեռ ուսումնասիրության փուլում է ու չէի ցանկանա ամպագորգոռ հայտարարություններ անել` չունենալով որոշակի փաստեր: Բայց այն, որ այդ իդենտիֆիկիացումը` կլինի միկրոչիպի, կապսուլի, թե այլ տեսակի սուբստանցիայի կամ տատուի տեսքով, որը ցանկանում են մարդու օրգանիզմին կցել, ինձ թվում է` արդեն իսկ այդ միտումները չեն թաքցնում: Այլ հարց է, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ եւ որքանով է ընդունելի առաջին քրիստոնյա ժողովրդի համար:

Փաստորեն, չեք ասում` աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախագահ Բիլ Գեյթսն ո՞ւմ շունն է, որ մեզ էլ չիպավորի՞:

Բիլ Գեյթսն ընդամենը մի միավոր է այդ ամբողջ խմբավորման մեջ: Ուղղակի, նրա անունն է դուրս եկել: Մեզ մոտ էլ քաղաքական այլանդակություններով, հայրենադավ գործունեությամբ զբաղված խմբավորում կա, ու բոլորն ասում են` Նիկոլ Փաշինյանն է: Բայց երբ նայում ենք այդ խմբավորմանը, տեսնում ենք, որ իրենք միայն ԱԺ մեծամասնությունն ու կառավարությունը չեն, այստեղ շատ այլ խաղացողներ կան: Օրինակ, իրավապաշտպաններ, գետնին պառկողներ եւ այլն, սա մի ամբողջ ցանց է, որը շատ խնամքով կերակրվում էր, աճեցվում եւ գործում էր` սղոցելով մեր հանրապետության հիմնասյուները եւ մի հրահանգով միացավ: Իհարկե, համեմատելի չէ Բիլ Գեյթսի եւ նրա շրջապատի հետ, բայց այնտեղ էլ մի ամբողջ խումբ է գործում: Նույն Ջորջ Սորոսն այդ տխրահռչակ խմբի անդամ է: Պետք է ավելի լուրջ նայել այս ամենին, փորձել հիմնավորումներ բերել, այլ ոչ թե ծաղրել, որովհետեւ վտանգի մասին բարձրաձայնողը միայն իր համար չի ասում, այլ` բոլորի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=114061&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ