Հորդանան-Հայաստան զենքի տրանզիտ. ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ-երի գնման գործարքի մանրամասներ (մաս 2) InfoPort.am

Արխիվ 16-20

InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունը կապված Հայաստանի կողմից ՕՍԱ-ԱԿՄ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման հետ: Կայքին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գործարքից: Եվ այսպես, ըստ կայքի՝ ՊՆ աղբյուրների, ինչպես նաև այլ հետազոտությունների արդյունքում  հայտնի է դարձել, որ համակարգերը Հայաստանը միջնորդ ընկերության միջոցով ձեռք է բերել Հորդանանից: Հորդանանը այդ ՕՍԱ-ԱԿՄ համալիրները վաճառքի էր հանել մի շարք զենքերի հետ համատեղ, մեկ փաթեթով, դրանք հիմնականում խորհրդային արտադրության տարբեր զենքեր են եղել` մասնավորապես մեծ քանակությամբ БМП-2-ներ:

Վաճառքն իրականացվել է մրցույթային կարգով 2017 նոյեմբերի 2, մրցույթը հաղթել է բուլղարական ընկերություն, որն էլ արդեն գնած զենքերը տեսակավորել է և ՕՍԱ-ԱԿՄ-ները առաջարկել է գործարար Դավիթ Գալստյանի ընկերությանը: Բուլղարական ընկերությունից ձեռք բերելով ՕՍԱ-ԱԿՄ-ները` վերջինս արդեն տեղում սկսել է դրանց նախնական տեխնիկական վերանորոգումը և նախապատրաստությունը Հայաստան տեղափոխելու համար: Առհասարակ Դավիթ Գալստյանի ընկերությունը Հորդանանում զենքի առևտրի մեծ փորձ ունի: Հատկանշական է, որ մինչ այս Հորդանանի հետ նրա ռազմական գործարքները որևէ առնչություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ: 

Ձեռք բերված զենքերը համապատասխան մասնագետները մոտ վեց ամիս կարգի են բերել, որոշակի վերանորոգում կատարել, բերելով այնպիսի վիճակի, որ դրանք իրենց ընթացքով տեղափոխվեն և բարձրանան ինքնաթիռները: ՕՍԱ-ԱԿՄ ները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար օգտագործվել է տաս բեռնատար ինքնաթիռներ, որոնց համար վճարվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ բերված ՕՍԱ-ԱԿՄ-ները մեր երկրում արդեն անցել են կապիտալ վերանորոգում և Հայաստանում յուրացված տեխնոլոգիաներով կատարելագործում: Այդ մասին, ի դեպ, ՊՆ ավելի վաղ հայտնել էր: Այս աշխատանքների ծախսերը, ինչպես InfoPort.am-ը գրել էր իր առաջին, հետաքննության մեջ ներառված են գործարքի արժեքի մեջ` այսինքն վերանորոգման և կատարելագործման ծախսերի համար Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին վճարվել է: Այժմ անդրադառնանք այն հարցադրումներին, թե ինչու է ՀՀ-ն ՊՆ-ն գործարքը կնքելիս նախապատվությունը տվել հենց Դավիթ Գալստյանի առաջարկին: Նախ Դավիթ Գալստյանի կազմակերպության հետ դեռ տաս տարի առաջ եղել է համապատասխան պայմանագիր, որի իրականացման համար ՀՀ-ն նրան որպես կանխավճար վճարել էր շուրջ 15 մլրդ դրամ, սակայն գործարքը չէր կայացել մատակարար կողմի պատճառով : Հորդանանի կողմից առաջարկված ՕՍԱ-ԱԿՄ-երը գնային առումով եղել են ամենաէժանը: Ձեռք բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-երը մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեին արժեցել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում: Համեմատության համար նշվում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը համալիրների ձեռք բերման առաջարկ է ստացել նաև Բելառուսի «Белвнешпромсервис» պետական հիմնարկությունից, որով մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը սահմանված է եղել 10.3 մլն ԱՄՆ դոլար: «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ ՀՀ-ն ստացել նաև Ռուսաստանից (խոսքը վերաբերել է անվճար համալիրներին): Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել: Ինչը գնային առումով վերջնահաշվարկում ավելի թանկ կլիներ երկրի համար, որակական առումով էլ` խնդրահարույց:    Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են ամենաթարմը: Մասնագետները լավ գիտեն, որ Հորդանանը այս զենքերը գրեթե չի օգտագործել:

Ըստ ոլորտի գիտակների, Հորդանանը, որը իր սպառազինության մեծ մասը գնում է արևմտյան երկրներից, մշտապես որոշակի զենքեր գնել է նաև ԽՍՀՄ-ից ու ՌԴ-ից, և համեմատած շատ այլ արաբական երկրների դրանք լավ է պահպանում և քիչ շահագործում: Հորդանանից բերված ՕՍԱ-ԱԿՄ-ների հետ բերվել է մեծ քանակի լրացուցիչ սարքավորում և պահեստամասեր, որի ծախսերը նույնպես ներառված են գործարքի ընդհանուր գումարի մեջ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում