Խոսրով Հարությունյանը երբեւէ ՀԷԿ-երի կամ ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր չի ստացել. Նախկին վարչապետն ընդդեմ պատգամավորի նիստը շարունակվում է
Արխիվ 16-20Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի շարունակվում է նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն` ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական նիստը: Հիշեցնենք` Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով:
Դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ նախորդ դատական նիստին հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի արված հայտարարությանն ունի առարկություն.«Մենք ավելի քան հստակ պնդում ենք եւ հայտնում ենք այն կարծիքը, որ գործում որեւէ ձեւով խեղաթյուրված չեն ներկայացված փաստական հանգամանքները հայցապահանջի: Գտնում ենք, որ, այո, Արման Բաբաջանյանը 2019 թվականի ապրիլի 18-ի ԱԺ-ի լիագումար նիստում հրապարակավ Խոսրով Հարությունյանի վերաբերյալ արտահայտել է կարծիք այն մասին, որ Գարեգին Բաղրամյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նակին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագրեր ջրային ռեսուրսների կառավարման եւ ակնհայտ է, որ այդ ոլորտում բազմաթիվ իրավախախտումներ են տեղի ունեցել. թալան է տեղի ունեցել Գարեգին Բաղրամյանի մասնակցությամբ: Ընդհանրապես այդ պաշտոնյաներն են, օրինակ` Ավան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալներ: Բաղրամյանը հայտնել է իր կարծիքն առ այն, որ լիցենզիաները տրամադրվել են բացառապես օրենքի շրջանակներում, ի պատասխան դրա` Բաբաջանյանն արձագանքել է, որ հանրության շահը չի պաշտպանվել, դեռ ավելին: Այսինքն` նախկինում տեղի է ունեցել թալան, որի մասնակիցն է եղել Խոսրով Հարությունյանը: Արված արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսրով Հարությունյանը երբեւէ ՀԷԿ-երի կամ ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր չի ստացել: Արված արտահայտությունը հանդիսանում է հայցվորի պատիվը, արժանապավությունն ու գործարար համբավն արատավորող, քանի որ դրանք սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը»:
Մանրամասները` շուտով տեսանյութում

