Մասնավոր տարածք մտնելուց պարտավոր եք թույլտվություն ունենալ. Փաստաբան
Արխիվ 16-20Քիչ առաջ զանգահարեց մի լրագրող, ով տեղեկացրեց, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ հասարակական կազմակերպության մարդիկ, ոստիկանի ուղեկցությամբ ցանկացել են մտնել մի քաղաքացու սեփականության տարածք, այնուհետեվ հորդորել են, որպեսզի տան պայմաններում այդ քաղաքացին դիմակ կրի ու այդ պրոցեսը նկարել են։
Պարզաբանում եմ բոլոր գրանտածիծ և ոչ գրանտածիծ հասարակական կազմակերպություններին։
Դուք խորհրդատվական գործառույթներից զատ չունեք առավել ևս պարտադրելու գործառույթ։
Դուք պարտավոր եք մասնավոր տարածք մտնելուց առաջ նախ ներկայանալ, թույլտվություն ստանալ ներս մտնելու, առավել ևս նկարահանում կատարելու համար։
Պարետի որոշմամբ պարտադիր պայման է դիտվում դիմակների կրումը բացառապես հանրային տարածքներում։ Անձին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ավտոտնակը, խորդանոցը հանրային տարածք չէ։
Հարկավոր է իմանալ.
Առանց սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված այլ դեպքերի, վերջինիս տարածք մուտք գործելը, նկարահանելը օրենքի ուժով իրավունք է վերապահում սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին ուժ գործադրելու։
Ուժ գործադրելու տակ, ըստ հանգամանքների, կարելի է և պետք է հասկանալ տարբեր ուժային գործառույթներ, քանի որ օրենսդիրը տվել է համարժեք ազատություն՝ կապված իրավիճակից։ Օրինակ, վերջերս, տանտիկինը տեսնելով անկոչ հյուրին իր տանը, թավան հագցրել էր անկոչ հյուրի գլխին։ Հարգելի հկ-ներ, աղանդներ, գենդերներ և այլք, ուշադիր եղեք։
Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

