Փետրվարին Հայաստանում եղե՞լ է կորոնավիրուս

Արխիվ 16-20

Երեկվանից նիկոլյան ողջ խունտան լծված է քարոզի։ Փորձում են տարբեր հնարքներով չեզոքացնել Նորքի բժշկական կենտրոնի ղեկավար Դավիդյանցի այն պատահական կամ միգուցե դիտավորյալ խոստովանությունը, որ իրենց հիվանդանոցը դեռ փետրվարից է սկսել կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ընդ որում, դրա հավանականությունը միանգամայն մեծ է․ հիշեցնենք, որ  փետրվարի առնվազն կեսերից սկսած շրջանառվում էին համառ լուրեր, որ կորոնավիրուսը մուտք է գործել Հայաստան։ Սակայն իշխանությունները զբաղված էին քարոզարշավով, եւ առաջին դեպքի մասին հայտարարվեց միայն մարտի 1-ին, երբ Նիկոլին պետք էր չեղարկել միայն խայտառակություն խոստացող երթը։

Եվ ահա հիմա, երբ Դավիդյանցը խոսում է փետրվարին սկսված պայքարից, դա նույնն է, ինչ Նիկոլին պետական դավաճանության մեջ ուղղակի մեղադրանք ներկայացնելը։ Այսինքն, եթե փետրվարին իրոք Հայաստանում եղել է կորոնավիրուսը եւ դա իշխանությունները ոչ միայն թաքցրել են, այլ մինչեւ մարտի կեսերը քարոզարշավի միջոցով նպաստել են դրա ազատ տարածմանը, ապա նման մեղադրանքը միանգամայն իրատեսական կդառնա։ Ուստիեւ պատահական չէ, որ Նիկոլն անմիջապես անցավ Դավիդյանցի մեղադրանքները հերքելուն, բայց այնքան ոչ համոզիչ, որ դա նմանվեց բուժկենտրոնի ղեկավարի ասածները հաստատելու ու ոչ թե՝ հերքելու։ Ուստիեւ իշխանական տարբեր մանկլավիկներն այսօր լծված են Նիկոլին «մաքրելու» գործին, թեեւ ամեն ինչ ավելի ու ավելի են խճճում։

Օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը այս հույժ «իմաստուն» արդարացումներն է բերում․ «Առնվազն անհասկանալի է, որ պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ էլ են մութ կամ գաղտնի բան տեսնում Նորքի հիվանդանոցի տնօրենի այն խոսքերի մեջ, թե իրենք փետրվարից աշխատում են եւ դա նշանակում է, որ կորոնովիրուս ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ։ Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է ՓԵՏՐՎԱՐԻն եւ դա ԵՐԲԵՔ ԳԱՂՏՆԻ ՉԻ ԵՂԵԼ․․․»։ Ուրեմն գոնե խոստովանո՞ւմ են, որ պայքար եղել է։ Այդ դեպօքում հարց՝ իսկ ինչո՞ւ էր Նիկոլը փորձում համոզել, թե Դավիդյանցը շփոթել է։ Կարճ ասած, Սիսակն օգնելու փոխարեն, «օճառ դրեց» շեֆի ոտքի տակ։

Ուրեմն, ըստ Սիսակի, ի՞նչ պայքար է եղել փետրվարին, եթե ոչ հիվանդներին բուժելը։ Իմքայլականը նման ցանկ է ներկայացնում․

«1. ՓԵՏՐՎԱՐԻՆ փակվեց հայ-իրանական սահմանը․․․»։ Այդպես է, բայց Դավիդյանցն ի՞նչ կապ ունի դրա հետ։

«2. ՓԵՏՐՎԱՐԻՆ են արվել կորոնավիրուսի առաջին թեստերը․․․»։ Սա ինքնախոստովանություն է․ այսինքն կասկածներ եղե՞լ են, որ թեստեր արել են։ Իսկ ո՞ւր են դրանց արդյունքները, ո՞րն է երաշխիքը, որ դրական թեստեր չեն եղել։

«3. ՓԵՏՐՎԱՐԻՆ են մեկուսացվել եւ բժշկական օգնություն ստացել Իրանից վերադարձած մեր հարյուրավոր քաղաքացիներ»։ Սա սովորական ստախոսություն է։ Հիշեցնենք, առաջին պաշտոնական վարակակիրը փետրվարի վերջերին եկել էր Իրանից, առանց որեւէ մեկուսացման հանգիստ գնացել էր տուն, եւ միայն որոշ ժամանակ անց վատ էր զգացել ու սեփական նախաձեռնությամբ դիմել հիվանդանոց։ Իրանից եկած մյուս բոլոր քաղաքացիներից ոչ մեկը գոնե փետրվարին չի մեկուսացվել։

«4. ՓԵՏՐՎԱՐԻՆ են միջպետական սահմանային անցակետերում հերթապահել նաեւ համապատասխան սարքավորումներով զինված բուժաշխատողները․․․»։ Սա եւս բացահայտ կեղծիք է։ Համապատասխան սարքավորումներով բուժաշխատողների առկայության դեպքում ինչպես իրանից եկած նշված վարակակիրը, այնպես էլ դրանից քիչ անց Լֆիկի օբյեկտում վարակ տարածած իտալացին կամ նույն իտալիայից եկած ու հարսանիքի մասնակցած կինը չէին կարող անարգել հայտնվել երկրում։ Այդ օրերին քանիցս պահանջել ենք՝ սահմանային ամենախիստ վերահսկողությունը սահմանել, բոլոր ժամանողներին պատրադիր կարանտինում պահելով հանդերձ։ Բայց այդպես էլ չարվեց, եւ հենց այդ սահմանային բացարձակ բացիթողի վիճակն էր, որ կորոնավիրուսի Հայաստան մուտքի հնարավորություն տվեց, եւ որի համար Նիկոլն ու Թորոսյանը դեռ դատվելու են։ 

«5. ՓԵՏՐՎԱՐԻՆ է հիվանդանոցներից շատերին, բայց մասնավորապես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին տրվել կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումներ․․․»։ Եվ ի՞նչ ցուցումներ են տվել, եթե մինչեւ մարտի կեսերը ինչպես նիկոլը այնպես էլ, Միքայել Մինասյանի ասածի պես՝ ՎՕԶ-ի տղա Թորոսյան Արսենը կորոնավիրուսը համարում էին անլուրջ բան։

«6. ՓԵՏՐՎԱՐԻՆ է տրամադրվել լրացուցիչ գումար՝ բժշկական դիմակների, սարքավորումների, նոր մահճակալների եւ այլնի համար․․․»։ Իսկ մարտին խոստովանում էին, որ դիմակ հանրապետությունում չկա։ Եթե այդ ուղղությամբ գումար են հատկացրել, ապա այն տպավորությունն է, որ փողը կերել են։

Կարճ ասած, սույն պատգամավորների արդարացումների մեջ որեւէ լուրջ կետ չկա։ Փոխարենը կան այնպիսիք, որոն խորքում Նիկոլին ու ՎՈԶ-ի տղային են մեղադրում։ Արդյունքում, եթե պատգամավորը հաստատում է Դավիդյանցի ասածը, որ փետրվարից պայքար եղել է, սակայն որեւէ լուրջ դրվագ չի ներկայացնում, ապա շատ ավելի հավանական տեսք են ստանում այն խոսակցությունները, որ Դավիդյանցի ասած պայքարը ենթադրում էր փետրվարի չեղած կորոնավիրուսով վարակվածների բուժում։

Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում