Բերման են ենթարկվել դիմակ կրելու համար
Արխիվ 16-20«Կամք» նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Գտնվում ենք կենտրոնի ոստիկանության բաժնում պարետի որոշմանը ենթարկվելու համար։ Ձեռքի տակ ունենք դիմակներ, որոնց արտադրողը ի տարբերություն սովորական դիմակների տվել է երաշխիքներ, որ այն պաշտպանում է ոչ միայն վիրուսներից, այլ վիրուսակիր մարդկանցից և այդ դիմակները կրելու պատճառով բերման ենթարկեցին։
Կեցցե ազատ, անկախ Հայաստանը»:
Փաստորեն, տղաները, կրելով ԱՍԱԼԱ-ի մարտիկների դիմակներ, մինչև վերջին տառը կատարել են պարետի պահանջները, որ դիմակը պետք է փակի քիթը և բերանը, կարող է լինել ինչպես գործարանային արտադրության, այնպես էլ ինքնաշեն: Բայց ԱՍԱԼԱ֊ի դիմակը հիշեցնում է, որ մահապարտ հայրենասերներ միշտ էլ կան, ինչից կոմպլեքսավովում են քայլասերված իշխանությունները, որոնք աչքի են ընկնում իրենց թրքասիրությամբ և փողով «թուրքին ներելու» պատրաստակամությամբ։
Հ,Գ. - Արթուր Ալեքսանյանը տեղեկացրեց, որ իրենց արդեն ազատ են արձակել:


