Ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաեւ քաղաքական դիլետանտիզմն է սկսել փոխանցվել օդակաթիլային եղանակով. Հայկ Մամիջանյան

Արխիվ 16-20

Կարդացի Արման Մուսինյանի երեկվա հրապարակումը ու հասկացա, որ ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաեւ քաղաքական դիլետանտիզմն է սկսել փոխանցվել օդակաթիլային եղանակով։ Ես չէի զարմանա, եթե նմանօրինակ գրառում աներ մսուրի ходунок-ից մեծ քաղաքականության պատգամավորական բազկաթոռ տեղափոխված որեւէ իմքայլական, բայց առաջին Նախագահի քաղաքական թիմը առաջ գոնե աչքի էր ընկնում փորձառությամբ։
Համեմատել հաղթած ռազմական գործողություններ՝ Ապրիլյան պատերազմը արդեն իսկ ձախողած հակահամաճարակային պայքարի հետ սովորական քաղաքական մանիպուլյացիայից անդին է։
1. Բա որ պատերազմի կանխատեսումը ձախողվել էր, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեր իշխանության օրոք աշխատանքից ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին «ցուցմունքի դիմաց» խորհրդական կարգել։
2. Բա որ բանակը կռվում էր «80-ականների զենքով», ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի օրոք (հաճախ դեռեւս մեր կողմից կնքված վարկային պայմանագրերի միջոցներով) գնվում 70-ականների զենքեր։
3. Բա որ դիզվառելիքը գողացվել էր, ու՞ր են քրեական գործերը։
4. Բա որ կոռուպցիան խժռել էր զինված ուժերը, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը փաստում, որ դիրքերում ոչ սպառազինության, ոչ վառելիքի, ոչ էլ սննդի պրոբլեմ չի եղել։
Ինչ վերաբերվում է այսպես կոչված տարածքային կորուստներին, ապա կարծում եմ, որ դրանց ծավալի, նշանակության եւ ռազմական գործողությունների նպատակահարմարության մասին պիտի խոսեն այն մարդիկ, որոնք ժամանակին շահել ու պահել են այդ հողը։ Դրանց թվին ոչ ես, ոչ Դուք չենք պատկանում։
Երբ Նախագահ Տեր-Պետրոսյանը Ապրիլյանի եւ Սասնա Ծռերի ժամանակ համախմբվելու կոչ արեց՝ ինքը գիտեր, որ դիմացի կողմը դա ըստ արժանվույնս կգնահատի եւ կընկալի։ Եվ դա գնահատվեց։ Այլ կերպ ասած՝ նա գիտեր Սերժ Սարգսյանին։ Ցավն այն է, որ նա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանին...
Իշխանությունններն անցողիկ են (կոնկրետ այս իշխանույթունը՝ արդեն անցած), պետությունն է մնայուն։ Մենք չենք մի քանի ամիս առաջ խախտել «համաճարակային ներքաղաքական հրադադարը»։ Հիշենք, որ համավարակի տարածման առաջին շրջանում մեր թիմը հրապարակային եւ ոչ հրապարակային աջակցություն է առաջարկել իշխանություններին։ Բայց իրենք նույնիսկ այդ հարցում «սեւ ու սպիտակ» են խաղում։ Թե քանի կյանքեր կփրկվեին, եթե մեր առաջարկները ընդունվեին, արդեն չենք իմանա։ Ուստի մեզ սթափության ու հայրենասիրության դասեր տալու փոխարեն` իշխանությանը բացատրեք, որ "black" profesionals matter. իրենց իսկ հորինած ու սնած ատելության քարոզը մի կողմ դնեն գոնե օրհասական պահերին եւ օգտվեն պրոֆեսիոնալների խորհուրդներից։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում